Մանկական բեսթսելեր 2/10. «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն կրկին ամենապահանջվածն է
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը կրկին «Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն է: Ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե' փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստնության աշխարհը:
Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնրավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն երկրորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Գրքին հաջորդում է «Էդիթ Պրինտի» մանկական «Արև, արև, եկ, եկ» բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկված են դասական և ժամանակակից գրողների բանաստեղծությունները:Ժողովածուն երկար դադարից հետո կրկին տեղ է զբաղեցրել վարկանիշային աղյուսակում:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությանՀովհաննես Թումանյանի «Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ» ժողովածուն չորրորդ հորիզոնականում է: Ժողովածուննկարազարդէ,ուրախևգունեղկերպարներով:Հ.Թումանյանի
վերահրատարակվածհեքիաթների ժողովածունունիմեկհետաքրքրականնորույթ`փոքրիկուգեղեցիկգրպանիկում
տեղադրվածէյուրաքանչյուրհեքիաթի հիման վրանկարահանվածմուլտֆիլմըներառողտեսասկավառակ:
Հինգերորդ հորիզոնականում է «Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքը: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
«Զանգակ» հրատարակչությունն այս տարի հրատարակել էՋեյմսՄեթյուԲարրիի«ՓիթրՓենըՔենսինգթոնիայգիներում»վիպակը: Այն այս շաբաթ վեցերորդ հորիզոնականում է: Ջ. Մ. Բարրին մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի գրական կնքահայրն է: Անմայր ու տնանկ տղայի կյանքը հեղինակը վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց` ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզանից հեռու մի աշխարհում:
Յոթերորդ հորիզոնականում առաջին անգամ հայտնվել է «Զանգակ» հրատարակչության «Լինում է, չի լինում» հեքիաթների ժողովածուն: «Լինում է, չի լինում» խորհրդավոր բառերով սկսվող Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:
ՍմբատԳյուրջյանի«Իմառաջինայբուբենը+ֆլոմաստեր»գիրքն այս շաբաթ զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը:Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը:
Իններորդ հորիզոնականում է ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է «Զանգակ» հրատարակչության«100դասականհեքիաթներ»ժողովածուն: Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09),«Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» | Էդիթ Պրինտ | 19 | |
| 2 | +1 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 10 | |
| 3 | * | «Արև, արև, եկ, եկ» | Էդիթ Պրինտ | 7 | |
| 4 | 0 | Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ» |
Էդիթ Պրինտ | 7 | |
| 5 | -3 | «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» | Բուկինիստ | 7 | |
| 6 | * |
Ջեյմս Մեթյու Բարրի «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում» |
Զանգակ | 6 | |
| 7 | նոր |
«Լինում է, չի լինում» |
Զանգակ | 5 | |
| 8 | -2 |
Սմբատ Գյուրջյան «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» |
GSM | 5 | |
| 9 | 0 |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 5 | |
| 10 | * |
«100 դասական հեքիաթներ» |
Զանգակ | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը