Սփյուռք

Սիրիական բանակը զինյալների առջև փակել է դեպի Քեսաբ տանող ծովային միակ ճանապարհը

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը զինյալների առջև փակել է դեպի Քեսաբ տանող ծովային միակ ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը զգալի առաջխաղացում է արձանագրել Քեսաբի մատույցներում՝ հսկողություն հաստատելով Թուրքիայի հետ սահմանային Գարատուրանի ոստիկանատան վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, այդպիսով բանակը զինյալների առջև փակել է դեպի Քեսաբ տանող ծովային միակ ճանապարհը: Սիրիական բանակն ապրիլի 28-ին հսկողություն է հաստատել Լաթաքիայի 45-րդ բարձունքի հյուսիսում գտնվող 724-րդ բարձունքի վրա, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Տեղի ունեցած մարտերում զինյալները խոշոր վնասներ են կրել:

«Լաթաքիայի տեղեկատվական ցանցը» տեղեկացնում է, որ թեժ մարտեր են ընթանում նաև Ջաբալ Զահիայի շրջանում, ինչպես նաև Սամրա և Նաբիին շրջաններում: Տեղի ուենցած մարտերի արդյունքում տասնյակ զինյալներ փախուստի են դիմել դեպի Թուրքիա:

Լաթաքիայից Կարո Մանճիկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սբ. Աստվածածին եկեղեցում ապաստան գտած հայերի վիճակը մխիթարական է, փորձում են հաղթահարել դժվարությունները՝ հույս ունենալով, որ կվերադառնան իրենց բնակավայրեր: Կարո Մանճիկյանը թուրքական Վաքըֆ գյուղում գտնվող հայերի մասին տեղեկացրեց, որ նրանցից 84-ամյա մի ծերունի է մահացել և թաղվել այնտեղ:

Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբի շրջանի վրահարձակումըսկսվելէմարտի 21-ինԹուրքիայիսահմանիութ կետերից:Հարձակումնիրականացրելեն «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:Քեսաբահայերի մի մասն ապաստան է գտել Լաթաքիայի Սբ. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների տներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում