Սփյուռք

ՌԴ ինքնաթիռը քեսաբահայերին է հասցրել Ռուսաստանի հայերի հավաքած օգնությունը

1 րոպեի ընթերցում

ՌԴ ինքնաթիռը քեսաբահայերին է հասցրել Ռուսաստանի հայերի հավաքած օգնությունը

ՄՈՍԿՎԱ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռն ապրիլի 23-ին սիրիական Լաթաքիա քաղաք է տեղափոխել 34 տոննա անհապաղ մարդասիրական օգնություն` շարժական էլեկտրական սարքեր, հագուստ, սնունդ, վրաններ, վերմակներ, կենցաղային պարագաներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքը, օգնության մի մասը հավաքել է Ռուսաստանի հայկական սփյուռքը և նպատակաուղղված է մասնավորապես Քեսաբ քաղաքից տեղահանված հայ բնակչության համար: Նրանք մարտի վերջին հարձակման էին ենթարկվել ծայրահեղականների կողմից, տեղահանվել ու ապաստանել էին Լաթաքիայում:

Սիրիացիներին օգնություն տեղափոխած ինքնաթիռը Մոսկվա վերադառնալիս իր հետ բերել է նաև սիրիական կողմի նվերը` 20 տոննա նարինջ, որը կբաժանվի մայրաքաղաք Մոսկվայի և Մոսկվայի մարզի մանկատներին:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի անհարժեշտ օգնություն տրամադրել Սիրիայի խաղաղ բնակիչներին, ինչպես նաև Սիրիայից հարևան երկրներ գաղթած փախստականներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում