Մանկական բեսթսելեր 2/9. Բեսթսելերների ցանկում նորույթներ են հայտնվել
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը «Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն է:
Հեքիաթների ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ: Գիրքը նախատեսված է թե փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստնության աշխարհը:
Գրքում ներկայացված հեքրաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնրավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կա վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
«Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն երրորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությանՀովհաննես Թումանյան «Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ»ժողովածուն առաջին անգամ հայտնվել է բեսթսելերի ցանկում: Ժողովածուննկարազարդէ,ուրախևգունեղկերպարներով:Հ.Թումանյանի
վերահրատարակվածհեքիաթների ժողովածունունիմեկհետաքրքրականնորույթ`փոքրիկուգեղեցիկգրպանիկում
տեղադրվածէյուրաքանչյուրհեքիաթի հիման վրանկարահանվածմուլտֆիլմըներառողտեսասկավառակ:
«Էդիթ Պրինտի» մեկ այլ` «ՀենզելնուԳրետելը»հեքիաթ3Dակնոցով գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն Հայաստանում առաջին3D հեքիաթներիշարքի գրքերից է: Տպագրությանայսնվաճումըհնարավորություն էտալիսմանուկներինհամատեղելհաճելինօգտակարի հետ:
ՍմբատԳյուրջյանի«Իմառաջինայբուբենը+ֆլոմաստեր»գիրքն այս շաբաթ զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը:Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը:
«Մանկական բեսթսելերի» յոթերորդ հորիզոնականում կրկինՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն է` այս անգամ արդեն «ՄՀՄ»-ի հրատարակությամբ:
Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների «Հեքիաթներ»-նայս շաբաթ ութերորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:
ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը իններորդ հորիզոնականում է: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է«Երեքխոզուկներ.գունավորիրջրով»մանկական հեքիաթը: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09),«Բյուրոկրատ» (50-01-52) ,«Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +3 | ![]() |
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» | Էդիթ Պրինտ | 25 |
| 2 | +1 | ![]() |
«Մաշան ու արջը. թռչող ցախավելը» |
Բուկինիստ | 10 |
| 3 | +5 | ![]() |
Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» |
Արևիկ | 10 |
| 4 | նոր | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ» |
Էդիթ Պրինտ | 7 |
| 5 | նոր | ![]() |
«Հենզելն ու Գրետելը» | Էդիթ Պրինտ | 7 |
| 6 | 0 | ![]() |
Սմբատ Գյուրջյան «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» |
GSM | 6 |
| 7 | -5 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
ՄՀՄ | 5 |
| 8 | * | ![]() |
Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ» |
Կռունկ | 5 |
| 9 | +1 | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 5 |
| 10 | -5 | ![]() |
«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» |
GSM | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը









