Թեղուտի հանքավայրում արտադրությունը նախատեսվում է սկսել այս տարվա վերջին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեղուտի հանքավայրում պղնձի և մոլիբդենի հանքաքարի արտադրությունը նախատեսվում է սկսել այս տարվա վերջին: Այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հանքավայր կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը: «2007թ.-ի նոյեմբերի սկզբից սկսել ենք ակտիվ շինարարական աշխատանքները` զրոյից, և արդեն այս տարվա վերջին նախատեսում ենք սկսել արտադրությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Մեջլումյանը նշեց, որ ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տարեկան 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանում և մշակում իրականացնել: Այդ դեպքում, կախված պղնձի և մոլիբդենի միջազգային գներից, առաջին փուլում սպասվում է, որ ընդհանուր արտահանվող ապրանքների ընդհանուր գինը կլինի շուրջ 150-190 միլիոն դոլար: «Ծրագրի վրա այս պահի դրությամբ 300 միլիոնից ավել գումար է ներդրվել, և արդեն մինչև տարվա վերջ կսկսենք արտադրությունը»,- նշեց Մեջլումյանը:

Մեջլումյանը տեղեկացրեց նաև, որ ընկերությունն այս պահի դրությամբ ունի մոտ 1200 աշխատող, որոնց մեծ մասը հենց Լոռու մարզից են: «Մի քանի տասնյակ աշխատողներ էլ հրավիրված են արտասահմանից, քանի որ որոշ մասնագիտությունների պակաս Հայաստանում կար, ուստի, աշխատողներին հրավիրել ենք նաև դրսից»,- նշեց նա՝ ընդգծելով, որ 2014թ.-ի մարտի դրությամբ ընկերության աշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը կազմել է 295 հազար դրամ:

Պաշարների մեծությամբ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ Քաջարանի հանքավայրից հետո: 1972թ. այստեղ իրականացվել են մեծածավալ երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնց արդյունքում 1991թ. հաստատվել է հանքաքարի զգալի պաշար` պղնձի և մոլիբդենի պարունակությամբ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Հանրապետության Նախագահն այցելեց Թեղուտի հանքավայր, շրջեց հանքավայրի տարածքում, այցելեց հանքահարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման արտադրամաս:

Հայերեն English Русский

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը

ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Գրենլանդիայում. ֆոն դեր Լայեն