Բակո Սահակյանն Ստեփանակերտում ծառատունկի է մասնակցել
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս եւ մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում անցկացվող ծառատունկին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,Նախագահը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը շրջակա միջավայրի պահպանման ու բարեկարգման, հասարակական համախմբվածության ամրապնդման տեսանկյուններից` գոհունակություն հայտնելով, որ մեր երկրում դրանք վաղուց արդեն դարձել են բարի ավանդույթ: