Տնտեսություն

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը. ցանկում կա 7 հայ

3 րոպեի ընթերցում

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը. ցանկում կա 7 հայ

ՄՈՍԿՎԱ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում գործունեություն ծավալող յոթ հայազգի գործարարներ ընկգրկվել են ամերիկյան Forbesամսագրի` ռուսաստանյան 200 ամենահարուստ գործարարների 2014 թվականի ցուցակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ամերիկյան հեղինակավորամսագիրն ապրիլի 17-ին հրապարակել է «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներ»-ի 11-րդ վարկանիշային աղյուսակը:Վարկանիշային աղյուսակում ընդգրկված հայազգի գործարարների շրջանում առաջատարն է «Մագնիտ» առևտրային ցանցի հիմնադիր-համասեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), ում կարողությունը կազմում է 10.3 մլրդ դոլար: Նա զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի 13-րդ հորիզոնականը: «Տաշիր գրուփ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 26-րդ հորիզոնականը: Կարապետյանի կարողությունը գնահատվում է 4,3 մլրդ դոլար:

2,6 մլրդ դոլար կարողությամբ` Forbes-ի ցուցակի 40-րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը: «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներ»-ի ցուցակում 98-րդ և 99-րդ հորիզոնականներն են զբաղեցնում «ՌԵՍՈ-Գարանտիա»-ի փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովն` իր 1,1 մլրդ դոլար կարողությամբ և նրա եղբայրը` «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը: Իսկ «Сколково» բիզնես դպրոցի hիմնադիր-գործընկեր Ռուբեն Վարդանյանը 124-րդն է: Վարդանյանի ընդհանուր կարողությունը գնահատվում է 850 մլն դոլար: 133-րդ տեղում է «Wooden Fish Agency» դիտորդական խորհրդի տնօրեն Ալբերտ Ավդոլյանն` ընդհանուր 750 մլն դոլար գնահատվող կարողությամբ:

Ըստ Forbes-ի վարկանիշային աղյուսակի` 2014 թ. Ռուսաստանի ամենահուրստ գործարարը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է ազգությամբ ուզբեկ Ալիշեր Ուսմանովը: Նրա կարողությունն անցյալ տարվա համեմատ աճել է 1 մլրդ դոլարով՝ դառնալով 18,6 մլրդ դոլար: Երկրորդ հորիզոնականում է «Ալֆա Գրուպ» կոնսորցիումի համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը, ում կարողությունն ավելացել է 1.1 մլրդ դոլարով` դառնալով 17.6 մլրդ դոլար: Առաջին եռյակը 17.2 մլրդ դոլար ցուցանիշով եզրափակում է Վիկտոր Վեկսելբերգը` 17,2 մլրդ դոլար կարողոթյամբ:

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Նավթի գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 25/06/24

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Տնտեսություն

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Տնտեսություն

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

Տնտեսություն

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում