Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ալիշեր Ուսմանովը պահպանել Է առաջատարի դիրքը Ռուսաստանի վերաբերյալ Forbes-ի վարկանիշում

Ալիշեր Ուսմանովը պահպանել Է առաջատարի դիրքը Ռուսաստանի վերաբերյալ Forbes-ի վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ տարին անընդմեջ Ալիշեր Ուսմանովն առաջին տեղն Է զբաղեցնում Ռուսաստանի միլիարդատերերի վարկանիշում, որը կազմել Է Forbes հանդեսը:

«Մետալոինվեստ»-ի, «Մեգաֆոն»-ի, Mail.ru Group-ի հիմնական սեփականատիրոջ եւ Facebook-ի ներդրողի կարողությունը տարվա ընթացքում ավելացել Է 1 մլրդ դոլարով՝ հասնելով 18,6 միլիարդի: Հետապնդողներից բիզնեսմենի առավելությունը կրճատվում Է երկրորդ տարին անընդմեջ: Եվ եթե երկրորդ դիրքը պահպանող Միխայիլ Ֆրիդմանը Ուսմանովին մոտեցել Է ընդամենը 100 միլիոն դոլարով (նրա կարողությունն ավելացել Է 1,1 միլիարդ դոլարով՝ հասնելով 17,6 միլիարդի), ապա Վիկտոր Վեկսելբերգը եւ Վլադիմիր Լիսինն ավելի Էական առաջընթացի են հասել: Առաջինը չորրորդ տեղից բարձրացել Է երրորդ տեղը՝ կարողությունն ավելացնելով 2,1 միլիարդ դոլարով՝ մինչեւ 17,2 միլիարդ դոլար, երկրորդը՝ ութերորդից բարձրացել Է չորրորդ տեղը (կարողությունն ավելացնելով 2,5 մլրդ դոլարով՝ մինչեւ 16,6 միլիարդ դոլար): 

Առաջին տասնյակում տեղ են գտել ՆՈՎԱՏԷԿ-ի եւ ՍԻԲՈՒՐ-ի սեփականատեր Լեոնիդ Միխելսոնը (+0,2 մլրդ դոլար, 15,6 մլրդ դոլար), նրա գործընկերը՝ Volga Group-ի սեփականատեր Գենադի Տիմչենկոն (+1,2 մլրդ դոլար, 15,3 մլրդ դոլար), ԼՈւԿՕՅԼ-ի ղեկավար Վագիթ Ալեքպերովը (-1,2 մլրդ դոլար, 13,6 մլրդ դոլար), «Նորնիկել»-ի համասեփականատեր Վլադիմիր Պոտանինը (-1,7 մլրդ դոլար, 12,6 մլրդ դոլար), ՍՈՒԷԿ-ի եւ «Եվրոխիմ»-ի սեփականատեր Անդրեյ Մելնիչենկոն (-3 մլրդ դոլար, 11,4 մլրդ դոլար): Թոփ-տասնյակը եզրափակել Է Ալֆա-գրուպի եւս մեկ համասեփականատեր Գերման Խանը, որը 2009 թվականից ի վեր առաջին անգամ Է վերադարձել  տասնյակ (+0,8 մլրդ դոլար, 11,3 մլրդ դոլար):

Վարկանիշի պատմության մեջ առաջին անգամ տասնյակից դուրս Է մնացել Միխայիլ Պրոխորովը, որը 2009 թվականին գլխավորում Էր ցուցակը, ինչին, մասնավորապես, նպաստել Էր  «Նորնիկել»-ում նրա բաժնեմասի հաջող վաճառքը «ՌուսԱլ»-ին: Պրոխորովի կարողությունը տարվա ընթացքում նվազել Է 2,2 մլրդ դոլարով՝ մինչեւ 10,9 միլիարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am