Մանկական բեսթսելեր 2/8. Հարրի Փոթերն առաջին անգամ տեղ է գտել բեսթսելերի ցանկում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգի ու բանջարեղենի, մարդու մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության գլխավոր նպատակներից է վերականգնել հայոց լեզվի մաքրությունը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս են տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գրքեր:

Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն երկրորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

«Բուկինիստ» հրատարակչության«Մաշանու արջը.թռչողցախավելը»գիրքը երրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»ժողովածուն:

Հինգերորդ տեղում«Երեքխոզուկներ.գունավորիրջրով»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:

ՍմբատԳյուրջյանի«Իմառաջինայբուբենը+ֆլոմաստեր»գիրքն այս շաբաթ զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը:Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը:

Յոթերորդ հորիզոնականում դանիացի գրողՀանսՔրիստիանԱնդերսենի «Մատնաչափիկը»հեքիաթն է` «Բուկինիստ»-ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:

Բեսթսելերի ութերորդ հորիզոնականում կրկին ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներն»ամփոփող ժողովածուն է` «Արևիկի» հրատարակությամբ:

Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքն առաջին անգամ տեղ է գտել բեսթսելերի ցանկում: Համաշխարհային այս բեսթսելերը մշտապես մեծ պահանջարկ ունի աշխարհի տարբեր երկրներում: Հայ ծնողներն իրենց երեխաներին են նվիրել այս յուրօրինակ ստեղծագործության օրինակներից:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ըժողովածուն: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Բյուրոկրատ» (50-01-52) ,«Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2 «Իմ առաջին գիրքը» ՎԷՄ 62
2 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

ՄՀՄ 34
3 -2 «Մաշան ուարջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 12
4 0 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 11
5 * «Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» GSM 9
6 *

Սմբատ Գյուրջյան

«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»

GSM 8
7 նոր

Հանս Քրիստիան Անդերսեն

«Մատնաչափիկը»

Բուկինիստ 8
8 -3

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 8
9 նոր

Ջոան Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»

Գասպրինտ 8
10 -4

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 5
Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում