Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել երկրպագուներից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Դորտմոււնդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել «Բորուսիա»-ի երկրպագուներից:

«Ես ներողություն եմ խնդրում երկրպագուներից հուսախաբ անելու համար: Սակայն մենք կարող ենք հպարտանալ մեր թիմով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրել է Մխիթարյանը Twitter-ի իր էջում:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բորուսիա»-ն հաղթեց «Ռեալ»-ին, սակայն դուրս չեկավ հաջորդ փուլ: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մրցակցի դարպասը գրավելու մի շարք հնարավորություններ ուներ, սակայն չկարողացավ:

Հայերեն English