Մանկական բեսթսելեր 2/7. Վարկանիշային աղյուսակում նոր «հյուրեր» են հայտնվել

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը «Բուկինիստ» հրատարակչության«Մաշանու արջը.թռչողցախավելը»գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Երկրորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել: «Զանգակ» հրատարակչությունն այս տարի հրատարակել է Ջեյմս Մեթյու Բարրիի «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում» վիպակը: Ջ.Մ. Բարրին մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի գրական կնքահայրն է: Անմայր ու տնանկ տղայի կյանքը հեղինակը վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց` ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզանից հեռու մի աշխարհում:

Նախորդ շաբաթվա ընթացքում ամենաշատը վաճառվել են «ՎէՄ» հրատարակչության«Իմ առաջինգիրքը»խորագիրը կրող հանրագիտարանները: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգի ու բանջարեղենի, մարդու մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության գլխավոր նպատակներից է վերականգնել հայոց լեզվի մաքրությունը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս են տեսել«Իմ առաջինգիրքը»մատենաշարի 10 անուն գրքեր:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն:

Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի` ՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ըևս ընդգրկվել է «Մանկական բեսթսելերի» այս շաբաթվա ցանկում: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների «Հեքիաթներ»-ն այս շաբաթ յոթերորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

Ութերորդ հորիզոնականում անգլիացի գրող, մաթեմատիկոս և փիլիսոփաԼուիսՔերոլի«Ալիսըհրաշքներիաշխարհում»դասական մանկական վեպն է: Այն առաջին անգամ տպագրվել է 1865թ. հուլիսի 4-ին՝ Լիդել քույրերին՝ Ինային, Ալիսին և Էդիթին պատմելուց երեք տարի անց՝ Ալիսի խնդրանքով: Լուիս Քերոլը` ամաչկոտ ու կակազող մաթեմատիկոսը Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինել է պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում և ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են ճշգրիտ և հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր յուրովի են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածն ու խոսքը:

ՋաննիՌոդարիի«Չիպոլինոյիարկածները»գիրքը վարկանիշային աղյուսակի իններորդ հորիզոնականում է:Այս գրողի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են, արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն, հեղինակին չի խանգարում անդրադառնալ ամենալուրջ թեմաներին, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է «Կռունկ» հրատարակչության` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներն» ամփոփող ժողովածուն:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Բյուրոկրատ» (50-01-52) ,«Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +6 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 12
2 նոր Ջեյմս Մեթյու Բարրի

«Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում»

Զանգակ

10
3 +6

«Իմ առաջին գիրքը»

ՎԷՄ 8
4 նոր

«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Էդիթ Պրինտ 7
5 -4

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 7
6 -1

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 6
7 +3

Գրիմ Եղբայրների

«Հեքիաթներ»

Արևիկ 6
8 *

Լուիս Քերոլի

«Ալիսը հրաշքների աշխարհում»

ՍամՍոն 5
9 *

Ջաննի Ռոդարիի

«Չիպոլինոյի արկածները»

Զանգակ 5
10 *

Հովհաննես Թումանյանի

«Հեքիաթներն»

Կռունկ 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն Русский

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին