Քաղաքականություն

Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինն ամեն ինչ անում է Սիրայում խաղաղության հաստատման համար

3 րոպեի ընթերցում

Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինն ամեն ինչ անում է Սիրայում խաղաղության հաստատման համար

ՄՈՍԿՎԱ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի եւ համայն Ռուսիոպատրիարք, նորին սրբություն Կիրիլ Առաջինն ամեն ինչ անում է Սիրիայում խաղաղության հաստատման և այնտեղ իրենց հայրենի հողի վրա մնացող քրիստոնյաներին սատարելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է պատրիարքարանի մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Վոլկովը` մեկնաբանելով Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի ուղերձը Սիրիայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին:

Երեքշաբթի մամուլում հայտնվել էր տեղեկատվություն, որի համաձայն` Սիրիայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոսԱրմաշ Նալբանդյանը խնդրել է պատրիաք Կիրիլ Առաջինին աշխարհին հասցնել Սիրայում կատարվող իրադարձությունների մասին ճշմարտությունը և աղոթել այդ երկրում խաղաղության հաստատման համար: Ինչպես նաև Նալբանդյանը ցանկություն է հայտնել, որպեսզի Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի եւ համայն Ռուսիոպատրիարք, նորին սրբություն Կիրիլ Առաջինը այցելություն կատարի Սիրիա:

«Սիրական հակամարտության ողջ ընթացքում Ռուս ուղղափառ եկեղեցին մեծ ջանքեր է գործադրել այն բանի համար, որպեսզի կանխի կամ նվազագույնի հասցնի այս համակամարտության հետևանքները: Սրբագույն պատրիարք Կիրիլը բոլոր մակարդակներում դիմում է Սիրայում իրավիճակի խաղաղ կարգավորման համար: Ռուսաստանում և արտերկրում ու բոլոր հրապարակներում, որտեղ հնարավոր է, պատրիարքը դիմում է իշխանություններին, որոնք որևէ կերպ կարող են առնչվել իրավիճակի կարգավորմանը Սիրիայում»,- ասել է Վոլկովը: Նա ընդգծել է, որ ցանկացած այցելության համար պետք է լինի որևէ ծանրակշիռ և նպատակահարմար դրդապատճառ, և հիշեցրել է, պատրիարք Կիրիլը այցելել է Սիրիա հակամարտության սկսվելու գրեթե նախօրեին` 2011 թվականի նոյեմբերին, և շփվել հոգևորականնների և քաղաքական գործիչների հետ:

Վոլկովը բավական արդարացված է և հասկանալի է համարել Սիրիայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի կոչը: «Պատրիարք Կիրիլն անում է ամեն հնարավորը, ինչը կախված է իրենից, որպեսզի հրավիրի միջազգային հանրության ուշադրությունը այս մեծ հումանիտար խնդրի վրա, որը գոյություն ունի հիմա»,- հավելել է նա:

Ըստ աղբյուրի` Մոսկվայում մարտի վերջին ընդունելով Սիրիայի դեսպանին, պատրիարք Կիրիլը նշել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին շարունակելու է ամեն ինչ անել Սիրիայի հոգևոր համայնքներում կյանքի կարգավորման համար և կշարունակի օժանդակել այս երկրի ժողովրդին: Նրա տվյալներով` Սիրայում ճգնաժամն արդեն տևում է երե տարի, և այդ ընթացքում երկիրը լքել է ավելի քան 1 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 100 հազարը: Դեսպանն իր հերթին տեղեկացրել է, որ զինյալները հակամարտության ընթացքում ավերել են 98 ուղղափառ եկեղեցիներ, ոչնչացրել 1600 դպրոց և 1900 մզկիթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում