ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը փորձում մոռացության մատնել Ղրիմի հանրաքվեն, ուկրաինական իրադարձությունները` միջազգային հանրության հետաքրքրությունն ուղղորդելով դեպի Քեսաբ:Այս կարծիքը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Լավ թե վատ, սակայն առայժմ Ռուսաստանին հաջողվում է ուշադրություն գրավել այդ հարցում: Սիրիական ճգնաժամը Ռուսաստանի դիվանագիտության ուժեղ կողմն է եւ Քեսաբի հարցում Ռուսաստանի հետաքրքրվածությունն ու մտահոգությունը տեղավորվում է բացառապես սեփական շահերի տիրույթում: Քեսբահայությունը Ռուսաստանի շահերի մեջ չի մտնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Իսկանդարյանը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ էլ` Ռուսաստանը նպատակներից է նաեւ Թուրքիան թուլացնելը: Դրանով են պայմանավորված ռուսական կողմի հաղորդումները, ահազանգերն ու միջազգային ատյաններում հարցի քննարկումները:Այս պարագայում քաղաքագետը խորհուրդ է տալիս աչալուրջ գտնվել եւ Քեսաբի առնչությամբ չտրվել զգացմունքներին:
«Մի քանի անգամ հայ որոշ փորձագետներ հայտարարեցին, որ Քեսաբում տեղի է ունենում հայերի ցեղասպանություն, մինչդեռ հետո պարզվեց, որ հայերից զոհեր չկան: Չպետք է ենթարկվել սադրանքների, մեքենայությունների եւ հրապարակել կեղծ տեղեկատվություն: Քեսաբի առնչությամբ անհրաժեշտ է կշռադատված հայտարարություններ կատարել, որպեսզի դրանով չարժեզրկվի ոʹչ հայերի խոսքը, ոʹչ էլ Հայոց ցեղասպանության հարցը»,- ասաց Կիրակոսյանը:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:Քեսաբում մնացած փոքրաթիվ հայերի ճակատագրի վերաբերյալլուրերը հակասական են:
Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` Հաագայում, Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա` տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին:
ՄԱԿ-իԱնվտանգությանխորհուրդըապրիլի 8-ինմերժելէՍիրիայումՔեսաբիվրա կատարված հարձակումըքննարկելուեւայնդատապարտելուՌուսաստանիառաջարկը: