Հայերն իրենց ներդրումն ունեն Ուկրաինայի զարգացման գործում. ուկրաինացի փորձագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերն առաջին հերթին պատասխանատվության բարձր զգացումով լի քաղաքացիներ են, ովքեր ակտիվորեն մասնակցում են քաղաքական տարբեր գործընթացների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Քաղաքական վերլուծության եւ կառավարման ուկրաինական ինստիտուտի նախագահ Ռուսլան Բորտնիկն aspekty.net-ի հետ զրույցում նշել է, որ հաճախ հայերը եղել են քաղաքական եւ սոցիալական իրադարձությունների առաջնագծում եւ առանց մտածելու զոհել իրենց կյանքը հանուն երկրի լավ ապագայի:

«Ուկրաինայի հայերը խորապես ինտեգրված են քաղաքական, պետական եւ սոցիալական ոլորտներում, եւ իրենց առավելագույն ներդրում ունեն Ուկրաինայի զարգացման գործում: Այսօր Ուկրաինայի հայերն ավելի քան երբեւէ ինտեգրված են երկրի հասարակությանը եւ կառավարման համակարգին. հենց դա է պատճառը, որ Ուկրաինայի ցանկացած ուրախություն, ուրախություն է Հայաստանի եւ հայ ժողովրիդի համար: Վշտի եւ կորստի թարմ օրինակ է Մայդանում երկու հայ ակտիվիստների մահը»,- ասաց փորձագետը:

Ներկայումս Ուկրաինայում բնակվում է շուրջ 120 հազար հայ, սակայն, ոչ պաշտոնական տվյալներով, հայերն Ուկրաինայում մի քանի անգամ շատ են։ Նրանք բնակվում են հիմնականում Կիևում (40 հազար), Օդեսայում, Խարկովում, Դոնեցկում, Լվովում, Զապորոժյեում, Ղրիմի քաղաքներում և այլուր։ Ուկրաինայում գործում է 23 հայկական եկեղեցի և 2 մատուռ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, հրատարակվում են «Արագած», «Մասսյաց աղավնի» հայկական թերթերը, «Սուրբ Խաչ» հանդեսը։ 2001թ. ստեղծվել է Ուկրաինայի հայերի միությունը:

Հայերեն English Русский

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը