Տնտեսություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ -ն մարտին փոխադրումների ծավալն ավելացրել է 5.3 տոկոսով

2 րոպեի ընթերցում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ -ն մարտին փոխադրումների ծավալն ավելացրել է 5.3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրել է փոխադրումների ծավալի 5.3 տոկոս աճ: Բեռնման ծավալներն ավելացել են 11 տոկոսով: Այդ մասին նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ապրիլի 7-ին կայացած խորհրդակցության ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԿԵ մամուլի ծառայությունից, Ռեբեցն արձանագրել է, որ անցած տարի սկսված աշխատանքի որակական ցուցանիշների բարելավման դրական միտումները շարունակվում են նաև 2014-ին: Մասնավորապես, մարտին 43 տոննայով ավելացել է գնացքի միջին քաշը, բարձրացել է լոկոմոտիվի արտադրողականությունն ու օրական միջին վազքը, իսկ տեղամասային արագությունը հասել է 34,2 կմ/ժ-ի: Ընկերության այլ ձեռքբերումների թվում գլխավոր տնօրենը նշել է բյուջեի եկամտային ու ծախսային մասերի հավասարեցումը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Ռեբեցը հանձնարարել է շարունակել աշխատանքները գնացքների անվտանգ երթևեկության ապահովման և երկաթուղի փոխադրումների նոր ծավալների ներգրավման ուղղություններով:

«ՀԿԵ ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոս դուստր ընկերություն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում