Հասարակական

Սամվել Մարտիրոսյանի համար անընդունելի է Քեսաբի վերաբերյալ ապատեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

Սամվել Մարտիրոսյանի համար անընդունելի է Քեսաբի վերաբերյալ ապատեղեկատվությունը

ԾԱՂԿԱՁՈՐ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողն իրավունք չունի իր հոդվածով հասարակության մեջ տագնապ առաջացնել: «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Լրագրողը նրա համար է, որպեսզի հասարակությանը ներկայացնի օբյեկտիվ, և որ ամենակարևորն է՝ ստուգված տեղեկատվություն: Լրագրողը նրա համար չէ, որ սենսացիայի համար անտեղի աղմուկ բարձրացնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Սամվել Մարտիրոսյանը բերեց Քեսաբի օրինակը, երբ լուրեր տարածվեցին, թե Քեսաբում զինյալները կոտորում են հայերին: «Կարիք չկար վերցնել այդ տեսանյութը և ներկայացնել որպես Քեսաբում հայերի կոտորած, քանի որ այն բացարձակապես կապ չուներ դրա հետ»,- նշեց փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանն ընդգծեց, որ տարածված տեսանյութից կարելի էր անմիջապես հասկանալ, որ դա ապատեղեկատվություն է, քանի որ այնտեղ պարզ երևում էր, որ սպանում են զինվորականների, իսկ Քեսաբում եղել է խաղաղ բնակչություն, որը ժամանակին դուրս է բերվել և անվտանգ վայր է տեղափոխվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում