Հասարակական

ՀՀ Նախագահը Տավուշի մարզ այցի շրջանակում այցելեց Բերդի վերանորոգված թիվ 2 մանակապարտեզ

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը Տավուշի մարզ այցի շրջանակում այցելեց Բերդի վերանորոգված թիվ 2 մանակապարտեզ

ԲԵՐԴ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանի Տավուշի մարզ աշխատանքային այցելության առաջին կանգառը Բերդի թիվ 2 մանկամպարտեզն էր: Նախադպրոցական այդ հաստատությունում երկրի ղեկավարը շրջայց կատարեց և ծանոթացավ վերանորոգման աշխատանքներին ու ստեղծված պայմաններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բերդի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Շուշան Գալստյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց մանկապարտեզի առօյան` հավելելով, որ տարիներ շարունակ կառույցը չի ջեռուցվել, և սենյակները տաքացվել են փայտով; «Անձնակազմն ստիպված էր առավոտյան ժամը 6-ից գալ մանկապարտեզ, վառել փայտի վառարանները, որպեսզի մինչև ժամը 8-ը երեխաների համարկարողանայինք ապահովել նորմալ ջերմաստիճան: Վերանորոգման աշխատանքներից հետո թե' ջեռուցման համակարգն է փոխվել, թե' գույքն է նորացվել, ինչն ստեղծում է աշխատանքի անհամեմատ ավելի լավ պայմաններ»,- ասաց Շուշան Գալստյանը:

Բերդի թիվ 2 մանկապարտեզը կառուցվել է 1984 թվականին: Թեեւ այն նախատեսված է 160 երեխայի համար, սակայն այսօր մանկապարտեզ է հաճախում 220 երեխա: 2012 թվականին վերանորոգվել է մանակապարտեզի տանիքը, իսկ հաջորդ տարի վերանորոգման համար ՀՀպետբյուջեից հատկացվել է 41 մլն դրամ: Աշխատանքներն ավարտվել են 2013թ. տարեվերջին` Հայաստանի Սոցիալական հիմնադրամի տրամադրած 119,4 մլն դրամով, որից համայնքի ներդրումը 11,9 մլն դրամ է: Ներկա դրությամբ` մանկապարտեզի ևս երկու մասնաշենք հարդարման կարիք ունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում