ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները տարածել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում լարվածության սրման վերաբերյալ հայտարարություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների արտգործախարարները հայտարարություն են տարածել Սիրիայի հյուսիս-արևմուտքում լարվածության սրման վերաբերյալ, որում մտահոգություն է հայտնել Քեսաբում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.«Մենք մեր խորը անհանգստությունն ենք հայտնում Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որն արդյունք է կառավարական ուժերի և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող ծայրահեղականների միջև բախումների, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի և Քեսաբ քաղաքի հազարավոր բնակիչների ստիպված տեղահանման, որը բնակեցված է առավելապես հայերով: Մենք վճռականորեն դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները և խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառումը»:

ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել բռնության դադարեցման ու փախստականների անվտանգ վերադարձի ապահովման օգտին և համոզմունք հայտնել, որ իրավիճակի նորմալացումը հնարավոր է արտաքին միջամտության և բռնության բացառման դեպքում, լայն քաղաքական երկխոսության միջոցով, որը հաշվի կառնի բոլոր սիրիացիների շահերը, անկախ նրանց ազգությունից և կրոնական պատկանելությունից:

«Կոչ ենք անում հակամարտությանը ներգրավված և շահագրգիռ կողմերին գործել միջազգային իրավունքին խստորեն հետևելով, ի շահ Սիրիայումարյունահեղության շուտափույթ դադարեցման և խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու`Ժնևի 2012 թ հունիսի 30-ի կոմյունիկեի հիման վրա»,- նշված է հայտարարության մեջ:

Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի արտգործնախարարները:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` Հաագայում` Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա` տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում