Սփյուռք

Սիրիայի հաղթանակը շատ մոտ է` շնորհիվ իր ժողովրդի համախմբվածության. վերապատվելի Հարություն Սելիմյան

2 րոպեի ընթերցում

Սիրիայի հաղթանակը շատ մոտ է` շնորհիվ իր ժողովրդի համախմբվածության. վերապատվելի Հարություն Սելիմյան

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հաղթանակը շատ մոտ է` շնորհիվ իր ժողովրդի համախմբվածության և Սիրիայի արաբական բանակի, որը հերոսաբար դիմակայում է ահաբեկչական խմբավորումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին մարտի 31-ին հայտարարել է Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը` Քեսաբի բնակիչներին այցելության ժամանակ, ովքեր այժմ ժամանակավոր ապաստան են գտել Լաթաքիայի եկեղեցում: Այցելության նպատակն էր ծանոթանալ նրանց ապրելակերպի պայմաններին և կարիքներին այն բանից հետո, երբ զինված խմբավորումների հարձակման հետևանքով քեսաբահայերն ստիպված լքել էին իրենց տները:

Իր հերթին, Լաթաքիայի նահանգապետ Ահմադ Շեյխ Աբդ ալ Կադիրը նշել է, որ իշխանությունները ջանքեր են գործադրում կարիքավոր քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

Քեսաբի բնակիչներն իրենց հերթին հաստատել են, որ շուտով կվերադառնան իրենց տները` շնորհիվ բանակի և զինված ուժերի հաղթանակի:

Քեսաբգյուղաքաղաքիվրահարձակումնսկսվելէմարտի 21-ին, Թուրքիայիսահմանիութ կետերից:Հարձակումնիրականացրելեն «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ» խմբավորումները:Գյուղաքաղաքումգրեթեբնակիչներչենմնացել,նրանքտեղափոխվելեն առավելապահովվայրեր: 700-իցավելիհայընտանիքներայժմհաստատվելենԼաթաքիայի Սուրբ Աստվածածինեկեղեցում:ՏեղիՀայշտապ օգնությանմարմինըՍիրիայիԿարմիր մահիկի կազմակերպությանհետբնակիչներին ապահովելէ անհրաժեշտպարագաներովև սննդով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում