Հասարակական

Էդվարդ Նալբանդյանը` Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր

1 րոպեի ընթերցում

Էդվարդ Նալբանդյանը` Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը արժանացել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) պատվավոր դոկտորի կոչման: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ բուհի պաշտոնական կայքից: Ապրիլի 2-ին` ժամը 12:00-ին, համալսարանում կկայանա հանդիսավոր արարողություն, որի ժամանակ էլ պատվավոր դոկտորի կոչումը կհանձնվի Էդվարդ Նալբանդյանին:

«МГИМО-ի պատվավոր դոկտորի» կոչումը շնորհվում է ականավոր պետական, քաղաքական, հասարակական գործիչներին, դիվանագետներին, ինչպես նաև գիտնականներին, ովքեր աշխատում են միջազգային հարաբերությունների և ներքին քաղաքականության ոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում