«Փրկենք Քեսաբը» կոչով բողոքի ցույցեր են ծրագրվում Սիդնեյի թուրքական հյուպատոսարանի դիմաց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալահայ համայնքի անդամները ապրիլի 2-ին բողոքի խաղաղ ցույցեր կանցկացեն Սիդենեյ քաղաքի թուրքական հյուպատոսարանի շենքի դիմաց` Քեսաբի հայ համայնքին իրենց աջակցությունըհայտնելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Ավստրալիայում լույս տեսնող «Արմենիա» շաբաթերթը:

Սիդնեյում կայանալիք բողոքի ակցիայով Ավստրալիայի հայ համայնքը միանում է աշխարհի համայն հայությանը դատապարտելու թուրքական գործողությունները և հարձակումները սիրիական Քեսաբ քաղաքի վրա, որ 1915 թվականին հայերի դեմ ուղղված ցեղասպան քաղաքակնության շարունակությունն են:

«Սա կարևոր հնարավորություն է ավստրալիահայ համայնքի համար` հրապարակայնորեն իրենց համերաշխությունը հայտնելու Քեսաբի հայ համայնքին: 1915 թվականին Օսմանյան կայսրության թուրք ղեկավարները կազմակերպեցին և իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը և այսօր` 21-րդ դարում, ժամանակակից Թուրքիայի կառավարությունը նույն քաղաքականությունը շարունակում է Սիրիայի հայերի դեմ»,- նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

Իսկ Ավստրալիայի հայկական երիտասարդական դաշնության խոսնակ Արամ Թուֆենկջյանը նշել է. «Այսօր մենք կոչ ենք անում բոլոր հայերին` երիտասարդ թե ծեր, միանալ Թուրքիային պատասխանատվության կանչելու այս կարևոր ակցիային»:

Քեսաբի գրավումը դատապարտել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը` ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին: Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ով «Թվիթեր» միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին` խնդրելով պարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: «Խնդրում եմ պարզեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, Քեսաբում: Անմեղ քրիստոնյաներին, հայերին թուրքերը սպանում են»,-գրել է երգչուհին: Կոչերից անմասն չի մնացել Հայաստանիազգայինհավաքականիև Մոսկվայի «Սպարտակի»հարձակվողՅուրաՄովսիսյանը, ով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրել է Քեսաբի փրկության համար ամենատարածված հեշթեգը`#SaveKessab: Հայկական ծագումով ամերիկացի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը թվիթերյան միկրոբլոգում հետեւյալ գրառումն է կատարել. «Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ փնտրեք Google–ում. սա ողբերգություն է: Ես հայ եմ, մանուկ հասակում ես շատ եմ լսել նմանատիպ ցավալի պատմություններ»: Այնուհետև Քարդաշյանը հավելել է. «Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»: Մեկ այլ գրառման մեջ Քարդաշյանը նշել է. «Ես աղոթում եմ բոլորի համար»:

#SaveKessab հեշթեգը վերջին օրերին լայնորեն տարածվել է սոցցանցերում` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այդ ողբերգական իրադարձությունների վրա:

ՍիրիականզորքերնարդենսկսելենգրոհայիններիցՔեսաբիազատագրմանգործողությունները: Քաղաքի մերձակայքումենտեղակայվելբանակային ստորաբաժանումներ:Ինչպես հաղորդումեն սիրիականլրատվական գործակալությունները,նախաձեռնությունն արդենամբողջովինանցելէ կառավարական ուժերիձեռքը:

Հայերեն English

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին