ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել սիրիահայերի և մյուս քրիստոնյաների անվտանգության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Վահրամ Տեր-Սիմոնյանը կարդացել է «Տեր ողորմյան», իսկ Ֆրեզնոյի ամերիկահայությունը աղոթել է Սիրիայի հայրենակիցների համար:
Քեսաբի դեպքերը մեծ արձագանք են ստացել միջազգային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում: Քեսաբի գրավումը դատապարտել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը` ուշադրություն հրավիրելով սարսափելի դեպքերի վրա: Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ով «Թվիթեր» միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղում տեղի ունեցող իրադարձություններին` խնդրելով պարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: «Խնդրում եմ պարզեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, Քեսաբում: Անմեղ քրիստոնյաներին, հայերին թուրքերը սպանում են»,-գրել է երգչուհին: Կոչերից անմասն չեն մնացել նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ, ազգությամբ թուրք Նուրի Շահինը և Հայաստանիազգայինհավաքականիև«Սպարտակի»հարձակվողՅուրաՄովսիսյանը, ովքեր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրել են Քեսաբի փրկության համար ամենատարածված հեշթեգը`#SaveKessab: Հայկական ծագումով ամերիկացի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը թվիթերյան միկրոբլոգում հետեւյալ գրառումն է կատարել. «Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ փնտրեք Google–ում. սա ողբերգություն է: Ես հայ եմ, մանուկ հասակում ես շատ եմ լսել նմանատիպ ցավալի պատմություններ»: Այնուհետև Քարդաշյանը հավելել է. «Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»: Մեկ այլ գրառման մեջ Քարդաշյանը նշել է. «Ես աղոթում եմ բոլորի համար»:
#SaveKessab հեշթեգը վերջին օրերին լայնորեն տարածվել է սոցցանցերում` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այդ ողբերգական իրադարձությունների վրա:
ՍիրիականզորքերնարդենսկսելենգրոհայիններիցՔեսաբիազատագրմանգործողությունները: Քաղաքի մերձակայքումենտեղակայվելբանակայինստորաբաժանումներ:Ինչպես հաղորդումեն սիրիականլրատվականգործակալությունները,նախաձեռնությունն արդեն ամբողջովինանցելէ կառավարականուժերիձեռքը: