Սփյուռք

Քեսաբում այժմ մի քանի տասնյակ տարեց հայեր կան

2 րոպեի ընթերցում

Քեսաբում այժմ մի քանի տասնյակ տարեց հայեր կան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում այժմ մի քանի տասնյակ հայեր կան, ովքեր չեն ցանկացել հեռանել այնտեղից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սիրիայում բնակվող մեր հայրենակիցը՝ ավելացնելով, որ նրանցից շատերը տարեց մարդիկ են: Մինչև այժմ նրանց մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Զինյալները համացանցում տեղադրել են տեսանյութ, որտեղ նշվում է, թե հայ բնակչությունը ապահով է և տները ապահով են: Զինյալներից մեկի խոսքով` որոշ հայեր ցանկացել են մնալ Քեսաբում: Ցուցադրվող կադրերի մեջ երևում է հայկական եկեղցին:

Քեսաբի Հայ Ավետարանական համայքնի պատվելի Սևակ Թաշյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ 7 օր առաջ խաղաղ Քեսաբը դատարկվել է այն բանից հետո, երբ թուրքական բանակը սկսել է ռմբակոծել սահմանային կետերը, ինչպես նաև աջակցել է չեչենական և ծայրահեղական «Ալ Քաիդա» խմբավորումներին Թուրքիայից մտնել Քեսաբ: «Մենք կորցրեցինք քաղաքը, բայց հուսով ենք ... », գրել է նա:

Մի քանի օր առաջ զինված ընդդիմությունը հսկողություն էր հաստատել Քեսաբ գյուղաքաղաքի վրա: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: 700-ից ավելի հայ ընտանիքներ այժմ հաստատվել են Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցում: Լուրեր են տարածվել, որ քեսաբահայերի բնակարանները թալանվել են, և ավարը տեղափոխվել է Թուրքիա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում