«Արմենպրես»-ը միանում է «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախաձեռնությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունը «Հայերեն Վիքիպեդիա»-ն տարբեր նյութերով հարստացնելու նպատակով սկսել է «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախաձեռնությունը: Կազմակերպիչները կոչ են անում մարտի 24-ից սկսած Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին ստեղծել հայերենովառնվազն մեկ հոդված:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ևս միացել է նախաձեռնությանը, և գործակալության յուրաքանչյուր աշխատակից հանձն է առել մեկ հոդվածի պատրաստումը: «Արմենպրես»-ը հուսով է, որ այս քայլը վարակիչ կլինի, և մեծ թվով մարդիկ կմիանան «Հայերեն Վիքիպեդիա»-ի հարստացմանը:

Կազմակերպիչները խորհուրդ են տալիս խմբագրումներ կատարելիս օգտվել հետևյալ հղումից:

«Վիքիմեդիա Հայաստանը» ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2013-ի մայիսին եւ «Վիքիմեդիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն է։ Կազմակերպության նպատակն է խթանել վիքի-նախագծերի տարածումն ու զարգացումը Հայաստանում եւ տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը։ Հայկական վիքիպեդիայում ստեղծվել է ավելի քան 100 հազար հոդված:

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը

Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Ամասիա համայնքի Բյուրակն և Բերդաշեն բնակավայրերում նորակառույց կրթական հաստատություններն արդեն պատրաստ են շահագործման

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին

Հայաստան–Մեծ Բրիտանիա համագործակցություն․ Ուիգմորը գործընկերության հուշագիր է ստորագրում Great Ormond Street Hospital-ի հետ

Վահան Կոստանյանը հանդիպել է Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարարի հետ

Լևոն Աբրահամյանը՝ Հայաստանի նկարիչների միության նոր նախագահ

Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս

Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասին