ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Արա Շիրազի հոգեհանգստի արարողությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից;