Երևանյան բեսթսելեր 2/3. Խեչոյանի նոր գիրքը կրկին առաջատարն է
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ կրկին գլխավորում է Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիրերանկահիշատակ ԼևոնԽեչոյանի «Մհերի դռանգիրքը»վեպը, որը լույս տեսավ վերջերս: Գրողի մահվանից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց: Խեչոյանի ընկերները մխիթարվում են այն փաստով, որ գրողը կարողացավ մահվանից առաջ գոնե տեսնել գրքի ազդօրինակը:
Բեսթսելերի երկրորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել: «Համազգային» հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ լույս է տեսել Վարդան Ֆերեշեթյանի «Գրահավաք» ժողովածուն, որն օրեր առաջ ներկայացվեց հանրությանը: Այն ներառում է «Ոստան» վիպակը, ստեղծագործություններ «Պարականոն» շարքից, ինչպես նաև էսսեներ և պատմվածքներ:
Սրան հաջորդում է կոլումբիացի գրողԳաբրիելԳարսիաՄարկեսի«Վերհիշելովիմտխուր պոռնիկներին»վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրողՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին»է,որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության»պոեմըևս շաբաթվա ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:
«Երևանյան բեսթսելեր»-ի վեցերորդ հորիզոնականում գերմանացի գրողՀերման Հեսսեի «Ներսը և դուրսը»ստեղծագործությունն է, որը պատմում է Ֆրիդրիխ անունով մի մարդու մասին: Նրա համար ամենակարևորը տրամաբանությունն է և դրանից հետո միայն` գիտությունը: Չնայած հերոսի ազատամիտ լիելու հանգամանքին, այնուամենայնիվ, նա իրեն կրոնի հանդեպ հանդուրժողաբար է պահում, սակայն նրա համար խորապես ատելի ու անընդունելի է այն ամենը, ինչ ինքը սնոտիապաշտություն է համարում:
Յոթերորդ հորիզոնականում է մի շարք ազգային և միջազգային մրցանակների` այդ թվում նաև Նոբելյան մրցանակի դափնեկիրչերքեզական ծագում ունեցող թուրք գրող Օրհան Փամուկի «Ձյունը»գիրքը, որը բեսթսելերների ցանկում հայտնվում է առաջին անգամ։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով: Փամուկը հայտնի է Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Փամուկն այն սակավաթիվ թուրք մտավորականներից մեկն է, ով 1915թ. դեպքերի առնչությամբ կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը:
Վերջին յոթ օրվա ընթացքում երևանյան գրախանութներում ամենաշատ վաճառված գիրքըԳրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»պոեմն է մեկ այլ` «Զանգակ» հրատարակչության վերահրատարակությամբ: Ինչպես գրել է «Զանգակ» հրատարակչությունը, Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Նարեկացին «Մատյան ողբերգության. Տաղեր» գրքում իր աստվածային հավատը վերածում է խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդում հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում: Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, ով դասվել է սրբերի շարքը և հավերժական փառք նվաճել իր աստվածային հանճարով:
Վահրամ Սահակյանի «Ես իմ անկյունից» բանաստեղծությունների նոր ժողովածուն հայտնվել է բեսթսելերի ցանկում: Այն ներառում է Սահակյանի տարբեր տարիներին գրած բանաստեղծությունները: Գիրքը նախատեսված է չափահասների համար:
«Երևանյան բեսթսելեր» տասնյակն եզրափակում է գերմանացիգրողԲերնհարդ Շլինկի «Ընթերցողը»վեպը: Այն տպագրության առաջին իսկ օրվանից ուշադրության արժանացավ ընթերցողների կողմից: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
Լևոն Խեչոյան «Մհերի դռան գիրքը» |
Անտարես | 32 |
| 2 | նոր | ![]() |
Վարդան Ֆերեշեթյան «Գրահավաք» |
Համազգային | 24 |
| 3 | +4 | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուրպոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 15 |
| 4 | +1 | ![]() |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 12 |
| 5 | -1 | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 8 |
| 6 | * | ![]() |
Հերման Հեսսե «Ներսը և դուրսը» |
Ապոլոն | 8 |
| 7 | * | ![]() |
Օրհան Փամուկ «Ձյունը» |
Համազգային | 6 |
| 8 | * | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Զանգակ | 6 |
| 9 | նոր | ![]() |
Վահրամ Սահակյան «Ես իմ անկյունից» |
Անտարես | 6 |
| 10 | * | ![]() |
Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը» |
Զանգակ | 6 |
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը









