Արսեն Ղազարյանը Երեւան-Վան թռիչքների մեկնարկը հավանական է համարում մայիսից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Վան ավիաթռիչքներն սկսելու շուրջ թուրքական ավիացիոն իշխանությունների հետ բանակցություններն ակտիվացել են, ամենաբարդ խնդիրն ինքնաթիռի ընտրությունն է, որի լուծման դեպքում ավիաչվերթները կարող են սկսվել մայիսից: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Նախաձեռնությունը թարմացված է, պայմանագրեր են կնքվում: Ամենաբարդ տեխնիկական հարցը, որ ունենք, համապատասխան ինքնաթիռի ընտրության խնդիրն է, եթե լուծվի՝ մայիսից չվերթները կսկսվեն»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ մինչև ապրիլի 10-12-ը պետք է հստակություն մտցվի այդ հարցում:

Անդրադառնալով ավիաչվերթների հարցում Թուրքիայի կողմից քաղաքական խոչընդոտների առկայությանը՝ միության նախագահը նշեց. «Այս պահին դեռևս չկա, թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»: Բանակցությունները վարում են անցյալ տարի նման նախաձեռնություն ցուցաբերած ընկերությունները:

Երևան-Վան առաջին չարթերային չվերթը պետք է տեղի ունենար 2013թ. ապրիլի 3-ին, սակայն թուրքական կողմը վերջին պահին հետ կանգնեց: Երևան-Վան-Երևան չվերթը պետք է իրականացներ «Նարեկավանք տուր» ընկերությունը` թուրքական «Բորա ջեթ» ավիաընկերությանը պատկանողեվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով (տևողությունը՝ 40 րոպե):Երևան-Վան առաջին չվերթի տոմսերը արժեին 250 դոլար: Առաջին-մեկ երկու ամիսների ընթացքում նախատեսվում էր տոմսերը վաճառել 20 տոկոս զեղչով` 200 դոլարին համարժեք դրամով:Բավական ինտենսիվ այդ ուղղությամբ կատարվող քայլերը կասեցվեցին Թուրքիայի քաղաքական դիրքորոշման պատճառով:

Հայերեն English Русский

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին խորհրդակցություններն են անցկացվել

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը․ լրատվամիջոց

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել Լիտվայի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականի և Ազգային պաշտպանության նախարարի տեղակալի հետ

Ֆրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնեն․ լրատվամիջոց

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին

Ռումինիան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման գործում աջակցել Հայաստանին․ Լուկա Նիկուլեսկու

Իրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է արտահայտվել նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանը

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը