Մանկական բեսթսելեր 2/3. «Մաշան և արջը» կրկին ամենապահանջված գիրքն է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

«Բուկինիստ» հրատարակչության մեկ այլ գիրք` «Հեծել հավին կչկչացող» հեքիաթը ևս վարկանիշային աղյուսակի ցանկում է: Այն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի`Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն երրորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

ՍմբատԳյուրջյանի«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»գիրքն այս շաբաթ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը:

Հինգերորդ հորիզոնականում կրկինՀովհաննես Թումանյանիհեքիաթներն են` այս անգամ ամփոփված «Արևիկ» հրատարակչության«Հեքիաթներ»ժողովածուում:

ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ըևս ընդգրկվել է «Մանկական բեսթսելերի» այս շաբաթվա ցանկում: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերի, այլ նաև մուլտֆիլմերի ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Այս գրքին հաջորդում է GSM հրատարակչության«Այբուբեն սպունգանման»գիրքը,որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակներ:

Ութերորդ հորիզոնականում կրկին ՀանսՔրիստիան Անդերսենի հեքիաթներն են` այս անգամ ամփոփված «Կռունկ» հրատարակչության «Հեքիաթներ» ժողովածուում:

Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների «Հեքիաթներ»-նայս շաբաթ իններորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է «Կռունկ» հրատարակչությանՀովհաննես Թումանյանի «Հեքիաթների մոլորակ»ժողովածուն:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Բյուրոկրատ» (50-01-52) ,«Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +3 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» «Բուկինիստ» 12
2 նոր «Հեծել հավին կչկչացող» «Բուկինիստ» 11
3 +6

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

ՄՀՄ 10
4 -2

Սմբատ Գյուրջյան

«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»

GSM 10
5 -4

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 9
6 +1

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 8
7 *

«Այբուբեն սպունգանման» GSM 7
8 *

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Կռունկ 6
9 -3

Գրիմ Եղբայրներ

«Հեքիաթներ»

Արևիկ 5
10 -1

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Կռունկ 4

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն Русский

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին