Սփյուռք

Գերմանիայում տեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում տեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բեռլինում, Հեսսեն երկրամասում ԼՂՀ մշտական ներկայացուցչության սրահում մարտի 6-ինտեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել Գերմանիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը։

Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ջարդերն իրավական տեսակետից մանրամասնորեն ներկայացրել է պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդն։ Երաժշտական համարներով հանդես են եկել երգիչ Արտակ Կիրակոսյանը և ջութակահար Դավիթ Խաչատրյանը։

Երեկոյին ներկա էին հայ համայնքի, ինչպես նաև դիվանագիտական, քաղաքական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում