Հատուկ նախագծեր

Մանկական բեսթսելեր 2/2. Հեքիաթների գրքերը մեծ պահանջարկ ունեն

6 րոպեի ընթերցում

Մանկական բեսթսելեր 2/2. Հեքիաթների գրքերը մեծ պահանջարկ ունեն

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի`Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

ՍմբատԳյուրջյանի«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» գիրքն այս շաբաթ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը:

Նախորդ շաբաթվա ընթացքում ամենաշատը վաճառված գրքերի ցանկն են համալրում նաև «ՎէՄ» հրատարակչության«Իմառաջինգիրքը»ընդհանուր խորագիրը կրող հանրագիտարանները: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենի, մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև վերականգնել հայոց լեզվի մաքրությունը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել«Իմառաջինգիրքը»մատենաշարի 10 անուն գիրք:

«Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքը կրկին վարկանիշային աղյուսակում է:Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշանուարջը. թռչողցախավելը»շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկականգիրքը պատմում էՄաշայի արկածներիևկախարդականցախավելիմասին: Հեքիաթը գրվել է «Մաշան և արջը» հայտնի մուլտֆիլմի հիման վրա: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Հինգերորդ տեղում«Երեքխոզուկներ.գունավորիրջրով»մանկական հեքիաթն է: Գիրքը փոքրիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:

Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների «Հեքիաթներ»-նայս շաբաթ վեցերորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ըևս ընդգրկվել է «Մանկական բեսթսելերի» այս շաբաթվա ցանկում: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերի, այլ նաև մուլտֆիլմերի ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

«Արևիկ» հրատարակչության «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն վերադարձել է բեսթսելերի ցանկ: Այն այս շաբաթ զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը:Իններորդ հորիզոնականում կրկին Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են` այս անգամ ամփոփված «Կռունկ» հրատարակչության«Հեքիաթներ»ժողովածուում:«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է «ՄՀՄ գրատան» հրատարակածՀովհաննես Թումանյանի «Հեքիաթների մոլորակ» ժողովածուն:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Բյուրոկրատ» (50-01-52) ,«Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +6 Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 13
2 * Սմբատ Գյուրջյան

«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»

GSM

12
3 -1

«Իմ առաջին գիրքը»

ՎԷՄ 10
4 -3 «Մաշան ու արջը. Թռչող ցախավելը» «Բուկինիստ» 10
5 +3

«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով»

GSM 10
6 *

Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ» Արևիկ 6
7 +3

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 5
8 *

«Հայ ժողովրդական հեքիաթներ» Արևիկ 5
9 -6

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Կռունկ 5
10 -1

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթների մոլորակ»

ՄՀՄ 4

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում