Հասարակական

Սամվել Մարտիրոսյանը ստեղծել է «Հայկական կայքերի փնտրտուք» որոնողական նոր համակարգը

2 րոպեի ընթերցում

Սամվել Մարտիրոսյանը ստեղծել է «Հայկական կայքերի փնտրտուք» որոնողական նոր համակարգը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Google» որոնողական համակարգի վրա ստեղծել է հայկական լրատվական մի շարք կայքերում փնտրող համակարգ: Այդ համակարգում ներառված են չորս տասնյակին մոտ հայկական լրատվական կայքեր, այդ թվում` «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Սամվել Մարտիրոսյանի ներկայացմամբ` որոնողական նոր համակարգում հնարավոր կլինի փնտրել միայն նորություններ եւ լուսանկարներ։ Նորությունները ֆիքսված են այնպես, որ որոնման արդյունքում գալիս են` ըստ ժամանակի, այսինքն` առաջինը բերում է այն նյութը, որը եղել է ամենավերջինը, հետո մյուսը եւ այլն։ Աջ անկյունից կարելի է փոխել և ընտրել` ըստ ամենահամապատասխանող նյութի (relevance): Այդ դեպքում` «Google»-ը կելնի իր ալգորիթմներից և կընտրի լավագույն նորությունը, որը կարող է շատ հին լինել։ Լուսանկարների բաժնում հակառակն է, նախնական դրված է` ըստ համապատասխանության, աջից կարելի է ընտրել ըստ ժամանակի:Որոնողական համակարգ մուտք գործելու համար պետք է օգտագործել այս հղումները` Bit.ly/mamul և Kg.am/mamul:Այս համակարգում ներգրավված կայքը պետք է համապատասխանի մի շարք չափանիշների: «Արմենպրես» լրատվական գործակալությունը վաղուց «Google News» որոնման համակարգում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում