ԼՂՀ նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում են եղել Պաշտպանության բանակի մարտական պատրաստականության եւ մարտական հերթապահության վիճակի, արտաքին քաղաքականության եւ 2014թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:
Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Երկրի ղեկավարը քննարկված հարցերի շուրջ համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Նիստին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: