Մշակույթ

Խաչատրյանի անվան եռյակի 15-ամյակի նվիրված համերգին կհնչեն Բեթհովենի և Չայկովսկու ստեղծագործությունները

1 րոպեի ընթերցում

Խաչատրյանի անվան եռյակի 15-ամյակի նվիրված համերգին կհնչեն Բեթհովենի և Չայկովսկու ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյան համերգասրահումմարտի 3-ին տեղի կունենա Խաչատրյանի անվան եռյակի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) համատեղ համերգը` նվիրված Խաչատրյանի անվան եռյակի տասնհինգ ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգի ընթացքում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Իլյիչ Չայկովսկու աշխարհահռչակ «Կարապի լիճը» սյուիտը:

Գործունեության 15 տարիների ընթացքում Խաչատրյանի անվան եռյակը առաջին անգամ միևնույն բեմում հանդես կգա նվագախմբի հետ: Եռյակը հիմնադրվել է 1999թ.` որպես «Արսիկա»: 2006թ. այն հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ): 2008թ. եռյակը կրում է հայ մեծանուն կոմպոզիտորԱրամ Խաչատրյանի անունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում