Սփյուռք

Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակն ավելի հանդարտ է

2 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակն ավելի հանդարտ է

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանդարտ է, էլեկտրամատակարարումն օրվա ընթացքում նույնպես համեմատաբար ավելի երկարատև է լինում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ, այնուամենայնիվ, անվտանգ իրավիճակի երաշխավորղ չկա, և անակնկալներ կարող են պատահել: Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ ռմբակոծության ձայները մշտապես լսելի են, իսկ առավել լուրջ մարտեր ընթանում են Կենտրոնական բանտի շրջակայքում:

Սիրիական ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` փետրվարի 26-ին ավելի քան 100 զինյալներ է սպանվել Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայի Բարքա ալ Աթիբա շրջանում: Բացի այդ, սիրիական բանակը Հալեպի Շեյխ Սայիդ թաղամասում տեղի ունեցած արյունալի բախումների արդյունքում հսկողություն է հաստատել մի շարք գործարանների վրա:

Իր հերթին ԴԱԻՇ իսլամիստական խմբավորումը հսկողություն է հաստատել Հալեպի Հալք թաղամասի վրա՝ այնտեղից վտարելով «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամներին:

Սիրիայի կառավարական ուժերի և զինված իսլամիստական խմբավորումների միջև թեժ մարտեր են ընթանում Հոմսի Հուսն միջաբերդի և Զարա գյուղի մերձակայքում:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհերի թիվը գերազանցում է 120 հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է 70-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում