Մանկական բեսթսելեր 2/1. Թումանյանի հեքիաթները հայ մանուկների համար լավագույն նվեր են
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն ավանդաբար նշվող Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ծնողներն իրենց երեխաներին առավելապես նվիրել են Ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթները: Բոլոր ժամանակների լավագույն հեքիաթները մշտապես ներառվել են «Մանկական բեսթսելեր» նախագծում:
«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը կրկին «Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.Թռչողցախավելը»գիրքնէ:Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշանուարջը. թռչողցախավելը»շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկականգիրքը պատմում էՄաշայի արկածներիևկախարդականցախավելիմասին: Հեքիաթը գրվել է «Մաշան և արջը» հայտնի մուլտֆիլմի հիման վրա: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Նախորդ շաբաթվա ընթացքում ամենաշատը վաճառված գրքերի ցանկն են համալրում նաև «ՎէՄ» հրատարակչության«Իմառաջինգիրքը»ընդհանուր խորագիրը կրող հանրագիտարանները: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենների, մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև վերականգնել հայոց լեզվի մաքրությունը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել«Իմառաջինգիրքը»մատենաշարի 10 անուն գիրք:
Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթները»այսշաբաթերրորդհորիզոնականումէ:Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են միշտ և բոլոր սերունդներիկողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
«Բուկինիստ» հրատարակչության«Աղվեսն ու խլահավը»հեքիաթը ևս բեսթսելերների շարքում է: Այն զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:
Իրինա Գուրինայի «Հեքիաթ արջուկի մասին»ստեղծագործությունը ևս ընդգրկվել է «Մանկական բեսթսելեր»-ի ցանկում: «Բուկինիստի» գիրքն առաջին անգամ է ընդգրկվում մեր վարկանիշային աղյուսակում:
Այս գրքին հաջորդում է «GSM» հրատարակչության«Այբուբենսպունգանման»գիրքը,որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակներ:
Յոթերորդ հորիզոնականում կրկին Թումանյանի հեքիաթներն են` այս անգամ ամփոփված «Արևիկ» հրատարակչությանՀովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»ժողովածուում:
Ութերորդ տեղում«Երեքխոզուկներ.գունավորիրջրով»մանկական հեքիաթն է: Գիրքը փոքրիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:
Գրքին հաջորդում է «ՄՀՄ գրատան» հրատարակածՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներիմոլորակ»ժողովածուն :
ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթները»եզրափակում է «Մանկական բեսթսելերի» այս շաբաթվա ցանկը: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերի, այլ նաև մուլտֆիլմերի ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Բյուրոկրատ» (50-01-52) ,«Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | «Մաշան ու արջը. Թռչող ցախավելը» | Բուկինիստ | 48 | |
| 2 | -5 | «Իմ առաջին գիրքը» | «ՎէՄ» | 17 | |
| 3 | * |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթները» |
Կռունկ | 16 | |
| 4 | նոր | «Աղվեսն ու խլահավը» | «Բուկինիստ» | 15 | |
| 5 | նոր |
Իրինա Գուրինա «Հեքիաթ արջուկի մասին» |
Բուկինիստ | 14 | |
| 6 | * | «Այբուբեն սպունգանման» | GSM | 13 | |
| 7 | -5 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 13 | |
| 8 | -3 | «Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» | GSM | 13 | |
| 9 | -6 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթների մոլորակ» |
ՄՀՄ | 10 | |
| 10 | -6 |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 8 |