Արցախ

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն այցելել է Արցախի պետական համալսարան

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն այցելել է Արցախի պետական համալսարան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 25-ինայցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ դասախոսական կազմի և ուսանողության առջևհանդես է եկել ելույթով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակայությունները և դրանց իրականացմանն ուղղված ԼՂՀ արտաքին գործերի նախարարության գործունեությունը։

Նա նաև պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, այդ թվում՝ ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարների, ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում