Պաշտոնական

«Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ԱԺ-ում հյուրընկալվել են Արարատ գյուղի աշակերտները

1 րոպեի ընթերցում

«Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ԱԺ-ում հյուրընկալվել են Արարատ գյուղի աշակերտները

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը փետրվարի 25-ին հյուրընկալել է Արարատի մարզի Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան համար 1 դպրոցի մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հյուրերը ներկա են գտնվել քառօրյա նիստերին, ապա հանդիպել ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Պարոն Դավթյանն աշակերտներին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, օրենսդրական գործունեությունը, մշտական հանձնաժողովների աշխատանքը եւ պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին: Աշակերտների եւ ուսուցիչների հարցերը վերաբերել են Բոլոնիայի գործընթացին, տասներկուամյա կրթությանը, հանրակրթության երեք մակարդակներին, ընդունելության քննություններին:

Այցի ավարտին աշակերտները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում