Սփյուռք

Սիրիայում հայ երիտասարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում հայ երիտասարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Դարաա քաղաքի շրջակայքում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով փետրվարի 20-ին հայ երիտասարդ էր վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից: Աղբյուրի տեղեկացմամբ` վիրավորը դամասկոսահայ Սաքո Նազարեթ Շալաշն էր, ով Կունեյտրայի հիվանդանոց փոխադրվելուց հետո մահացել է:Երիտասարդի հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 22-ին Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցում:

Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև եռամյա հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 120 հազար մարդ, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է 70-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում