Հասարակական

Վարուժան Ոսկանյանի և Աքրամ Այլիսլիի գործերը դարձան Հայաստանի տարվա բեսթսելեր

5 րոպեի ընթերցում

Վարուժան Ոսկանյանի և Աքրամ Այլիսլիի գործերը դարձան Հայաստանի տարվա բեսթսելեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագիծը փաստում է, որ Հայաստանում ժողովրդականություն են վայելում բարձրարժեք գրական ստեղծագործությունները: Գործակալության վարկածով տարվա բեսթսելեր են ճանաչվել Նոբելյան մրցանակի ներկայացված ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպն ու ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վիպակը:

Հայաստանի ամենապահանջված գրքերը շաբաթներ շարունակ ներկայացնող նախագիծը յուրահատուկ նախաձեռնությամբ ամփոփեց տարին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում Մայրենի լեզվի խորհրդանշական օրը` փետրվարի 21-ին, անցկացվեց «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը և մի շարք անվանակարգերում ընտրվեցին հաղթողներ:

«Նախագիծն սկսել ենք մեկ տարի առաջ: «Երևանյան բեսթսելերը» միտված է հայ գրքի, գրականության, ընթերցանության խրախուսմանը: Գաղափարը ծագեց մեկ տարի առաջ, և արդեն մեկ տարի է` հաջողությամբ իրականացնում ենք ծրագիրը: Ամեն շաբաթ նկատում ենք, որ ավելանում է գրքերի ընթերցումների թիվը և նախագիծը փաստում է իր նշանակությունը: Գրքի նվիրյալները արժանի են շատ ավելի մեծ խրախուսման և գնահատանքի: Օրը պատահական չենք ընտրել` փորձեցինք համադրել Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի օրերը»,- նշեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: «Եթե մեզնից յուրաքանչյուրը մյուսին գիրք նվիրի, ապա մեր գրքերի վաճառքը կմեծանա, դրանք կդառնան բեսթսելեր և մարդիկ միմյանց կնվիրեն լավագույնը` գիրքը: Գաղափարն ինքը շատ լավն է»,- նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Արամ Անանյանը բացատրեց նաև վարկանիշի կազմման մեթոդաբանությունը: «Մենք տվյալները փորձում ենք ստանալ հենց գիրքը վաճառողից: Այդ տվյալները մենք չենք փոփոխում, այնպես, ինչպես ստանում ենք, այդպես էլ արտացոլում: Մենք նախագիծն անում ենք խղճի մտոք, ազնվորեն` լավը, ընթերցվողը, փնտրվողն ընթերցողին հասցնելու համար»,-ընդգծեց Արամ Անանյանը: «Արմենպրես»-ի տնօրենը նշեց, որ անհրաժեշտ է խրախուսել գրքերի վաճառքը մարզերում: Մրցանակների հավաստագրերը շնորհվեցին վեց անվանակարգերում:

«Ժամանակակից հայ հեղինակ» ճանաչվեց Վարուժան Ոսկանյանն իր «Շշուկների մատյան» վեպով: Հավաստագիրը հեղինակի փոխարեն ստացավ ՀՀ-ում Ռումինիայի հյուպատոս Դրագոս Զամֆիրեսկուն, այն Ոսկանյանին կփոխանցվի Հայաստանում Ռումինիայի դեսպանության ջանքերով: «Տարվա արտասահմանյան բեսթսելեր» ճանաչվեց Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» վիպակը, որն իր երեք հրատարակություններով մշտապես տեղ է գտել վարկանիշային աղյուսակում: Արամ Անանյանը Հայաստանի գրողների միության նախագահին խնդրեց, օգտագործելով գրական կապերը, Աքրամ Այլիսլիին փոխանցել հավաստագիրը «Դրուժբա նարոդով» ամսագրի միջոցով, որտեղ էլ հենց լույս է տեսել Այլիսլիի ստեղծագործությունը: «Տարվա ամենապահանջված թարգմանություն»-ը կատարել է Հովհաննես Այվազյանը` թարգմանելով Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» գործը: «Բեսթսելերների տարվա հրատարակիչ» ճանաչվեց «Անտարեսը»: 56 շաբաթ շարունակ «Անտարես»-ի գրքերը մշտապես տեղ են գտել վարկանիշային աղյուսակում: «Տարվա մանկական ստեղծագործություն մայրենի լեզվով» անվանակարգում հաղթեց Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը» ստեղծագործությունը: «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան և արջը. առաջին հանդիպումը» դարձավ «Ամենապահանջված թարգմանական մանկական ստեղծագործություն»:

«Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագիծը «Արմենպրես»-ի բազմաթիվ հաջողված եւ ընթերցված նախագծերից է, որն արդեն ավելի քան 50 շաբաթ շարունակում է հավաքել և ներկայացնել գրախանութների տրամադրած տվյալները` ամենավաճառվող գրքերի մասին: Նախագծի` մանկական լսարանին միտված գրականությունը ներկայացնող մյուս տարբերակն է «Մանկական բեսթսելերը», որը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը: «Արմենպրես»-ի այս հատուկ նախագիծը գիրքն ու գրականությունը լավագույնս եւ անաչառ ներկայացնելու համար նախորդ տարի արժանացել էր «Գրքի ընկեր» մրցանակին: «Արմենպրես»-ը կշարունակի ձեզ ամեն շաբաթ ներկայացնել ամենապահանջված գրքերի ցանկը և մրցանակաբաշխությունը կդարձնի բարի ավանդույթ:

Տեղադրություն

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

Հայաստան

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Սպորտ

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին

Հայաստան

Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին

Ամեն ինչ առջևում է, ապագայում կունենանք շատ ծրագրեր. հնդկահայ համայնքի ներկայացուցիչն անդրադարձել է մադրասահայերի խնդիրներին

Ասիա

Ամեն ինչ առջևում է, ապագայում կունենանք շատ ծրագրեր. հնդկահայ համայնքի ներկայացուցիչն անդրադարձել է մադրասահայերի խնդիրներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում