Սեյրան Օհանյանը Գուրգեն Մարգարյանի սպանությունը որակեց որպես մեկանգամյա ցեղասպանություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի ոճրագործի կողմից քնած ժամանակ կացնահարված Գուրգեն Մարգարյանին նվիրված հիշատակի երթը մեկնարկեց նրա` Լենինգրադյան փողոցում կանգնեցված հուշարձանից եւ շարունակվեց դեպի Եռաբլուր պանթեոն: Հարյուրավոր քաղաքացիներ նախ կիսանդրու մոտ, այնուհետեւ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին հայ սպային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մարգարյանի սպանությունը որակեց որպես մեկանգամյա ցեղասպանություն: «Տասը տարի է անցել, եւ մենք եկել ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ սպային։ Մեր սպային սպանել են միայն այն բանի համար, որ նա հայ է, եւ ոճրագործն էլ խոստովանել է, որ ինքը պատրաստվել է հայ սպանելու»,- ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ հերոսներ են այն մարդիկ, որոնք այսօր առաջին գծում գիշերուզօր պաշտպանում են հայրենիքը, հակահարված տալիս թշնամու հարձակումներին եւ հարկ եղած ժամանակ իրենց կյանքի գնով հերոսանում։

«Ադրբեջանի համար հերոսները այլ մարդիկ են` նրանք, որոնք կարողանում են գիշերը կացնահարել»,- ասաց պաշտպանության նախարարը:Սեյրան Օհանյանն այցելել է նաև Գուրգեն Մարգարյանի ընտանիքին, զրուցել ծնողների հետ։

Հայ սպայի մահվան 10-ամյա տարելիցը հարգեցին ոչ միայն սպայի հարազատներն ու ընկերները, այլեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Զինվոր» ՀԿ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, թիվ 22 դպրոցի եւ Գուրգեն Մարգարյանի անվան 126 մանկապարտեզի սաները:

2004թ. փետրվարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին Նախագահ Ալիեւն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց եւ միանվագ վճարեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որին մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:

Հայերեն English Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով