Մանկական բեսթսելեր 31. Մանուկների համար լավագույն նվերը կարող է լինել հենց գիրքը
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, ավանդաբար նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Մանուկների համար ևս լավագույն նվերը կարող է լինել հենց գիրքը: Բեսթսելերի ցանկը ձեզ կօգնի կողմնորոշվել և գտնել այն գիրքը, որը կցանկանաք նվիրել ձեր փոքրիկին:«Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը կրկին «Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.Թռչողցախավելը»գիրքնէ: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշանուարջը. թռչողցախավելը»շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկականգիրքը պատմում էՄաշայի արկածներիևկախարդականցախավելիմասին: Հեքիաթը գրվել է «Մաշան և արջը» հայտնի մուլտֆիլմի հիման վրա: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթները»այս շաբաթ երկրորդ հորիզոնականում է:Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են միշտ և բոլոր սերունդներիկողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Երրորդ հորիզոնականում կրկին Թումանյանի հեքիաթներն են ` այս անգամ «ՄՀՄ գրատան» հրատարակածՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներիմոլորակ»ժողովածուն:
Չորրորդ հորիզոնականում էՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթները»: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերի, այլ նաև մուլտֆիլմերի ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Հինգերորդ տեղում«Երեքխոզուկներ.գունավորիրջրով»մանկական հեքիաթն է: Գիրքը փոքրիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:
Սմբատ Գյուրջյանի «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»գիրքն այս շաբաթ զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրի առնել այն:
Նախորդ շաբաթվա ընթացքում ամենաշատը վաճառված գրքերի ցանկն են համալրում նաև «ՎէՄ» հրատարակչության«Իմառաջինգիրքը»խորագիրը կրող հանրագիտարանները: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենների, մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև վերականգնել հայոց լեզվի մաքրությունը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել«Իմառաջինգիրքը»մատենաշարի 10 անուն գիրք:
Վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականում է «Արևիկ» հրատարակչության տպագրածՕսկարՈւայլդի«Հեքիաթներ»ժողովածուն:
Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների «Հեքիաթներ»-նայս շաբաթ իններորդ հորիզոնականում են: Նրանցից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:
Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներն ամփոփող մեկ այլ ժողովածու այս անգամ եզրափակում է «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը: Գիրքը հրատարակել է «Կռունկ» հրատարակչությունը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 | ![]() |
«Մաշան ու արջը. Թռչող ցախավելը» |
Բուկինիստ | 15 |
| 2 | +2 | ![]() |
Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» |
Արևիկ | 11 |
| 3 | * | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթների մոլորակ» |
ՄՀՄ | 10 |
| 4 | +4 | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 10 |
| 5 | * | ![]() |
«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» | GSM | 6 |
| 6 | -5 | ![]() |
Սմբատ Գյուրջյան «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» |
GSM | 6 |
| 7 | -4 | ![]() |
«Իմ առաջին գիրքը» |
ՎէՄ | 6 |
| 8 | -2 | ![]() |
Օսկար Ուայլդ «Հեքիաթներ» |
Արևիկ | 5 |
| 9 | 0 | ![]() |
Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ» |
Արևիկ | 5 |
| 10 | * | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Կռունկ | 4 |









