Սփյուռք

Արթուր Նազարյանը դարձել է Լիբանանի Էներգետիկայի և ջրի նախարար

1 րոպեի ընթերցում

Արթուր Նազարյանը դարձել է Լիբանանի Էներգետիկայի և ջրի նախարար

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նոր կառավարության կազմում էներգետիկայի և ջրի նախարար է նշանակվել հայազգի Արթուր Նազարյանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից: Արթուր Նազարյանը ծնվել է 1951թ., Բեյրութում: Բարձրագույն կրթություն ստացել է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի համարսարանի ճարտարագիտության բաժնում: Նախկին վարչապետ Սելիմ Հըսի կառավարության կազմում 1998-2000թթ.ստանձնել է Զբոսաշրջության և կենսոլորտի նախարարի պաշտոնը:2009թ. ընտրվել է Լիբանանի խորհրադարանի պատգամավոր:

Արթուր Նազարյանը նաև Մեծի Տանն Կիլիկո կաթողիկության Ազգային կենտրոնական վարչության անդամ է: Ամուսնացած է և ունի 3 զավակ:

Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամը փետրվարի 15-ին նախագահ Միշել Սլեյմանին է հանձնել նոր կառավարության կազմի անվանացանկը: Նախագահի հետ հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ ծանր պարտականություն է ստանձնել, և կառավարությունը պետք է ջանքեր գործադրի երկրում կայունություն վերահաստատելու, ազգային երկխոսություն վերսկսելու համար:

Նորակազմ կառավարության առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում