Գերմանացի գիտնականները պարզել են, որ հայերը գենետիկ կապ ունեն իտալացիների և չինացիների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ազգերի միջև գենետիկ կապերի ու ձուլվածության վերաբերյալ գերմանացի գիտնականների ստեղծած ինտերակտիվ քարտեզի շնորհիվ բացահայտվել են հայերի և աշխարհի մյուս ազգերի միջև եղած գենետիկ նմանությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian Reporter-ը, ամենաապշեցուցիչը թերևս հայկական ԴՆԹ-ին զգալիորեն նման ԴՆԹ կոդի հայտնաբերումն էր Իտալիայի և Չինաստանի հեռավոր բնակիչների մոտ:«Մարդկության ձուլման պատմության գենետիկ ատլասը» պատրաստել են Լայփցիգի Մաքս Պլանկի անվան էվոլուցիոն մարդաբանության ինստիտուտի, Օքսֆորդի համալսարանի և Լոնդոնի քոլեջ-համալսարանի գիտնականները: Այն թույլ է տալիս բացահայտել պատմական մի շարք կարևոր իրադարձություններ՝ ինչպիսին են, օրինակ, տարբեր ժամանակներում տարբեր ազգերի կատարած գաղթերի ուղղությունները:

Ըստ ուսումնասիրության` հայկական ԴՆԹ-ին զգալիորեն նման ԴՆԹ է հայտնաբերվել իտալական մի շարք պոպուլյացիաների և հատկապես` Տոսկանիայի բնակիչների (10.7 տոսկոս) մոտ: Գենետիկ կապ կա նաև հյուսիսային Իտալիայի և Սիցիլիայի բնակիչների ու հայերի միջև: Ամենայն հավանականությամբ, սա խոսում է 6-րդ դարում դեպի այդ տարածքներ հայերի միգրացիայի մասին կամ կապված է Հայակական թագավորության անկման և 11-12-րդ դարերում Ֆլորեցիայի ստեղծման հետ:

Մյուս արտառոց բացահայտումը հայերի գենետիկ կապն է հյուսիսային Չինաստանի հան, Աֆղանստանի և Պակիստանի պարսկալեզու հազարա ժողովուրդների և Հնդկաստանի հրեաների միջև, ինչը շատ հավանական է, որ 11-13-րդ դարերում Մետաքսի ճանապարհով հայ վաճառականների ծավալած առևտրային գործունեություն արդյունքն է:

Ինտեկատիվ քարտեզը կազմելու համար գիտնականներն ուսումնասիրվել են աշխարհի 95 ժողովուրդներին պատկանող գրեթե 1490 անձանց ԴՆԹ թեստ-արդյունքներ, այդ թվում` 16 տարբեր հայերի գենետիկ կոդեր, որոնց ընդհանրացված արդյունքից պարզվել է, որ պատմության ընթացքում հայերը ձուլվել են պարսիկների՝ 23,1, վրացիների` 10,8, լեհերի՝ 8,1, լիտվացիների` 6,9, կիպրոսի հույների` 4,8 և սիրիացիների հետ 4,5 տոկոսներով:

Հայերեն English

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա