Մանկական բեսթսելեր 30. Հայ մանուկների համար լավագույն նվերը հեքիաթների գրքերն են

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը GSM հրատարակության`Սմբատ Գյուրջյանի «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» գիրքն է: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրի առնել այն:

«Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.Թռչողցախավելը»գիրքնայս շաբաթ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշանուարջը. թռչողցախավելը»շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկականգիրքը պատմում էՄաշայի արկածներիևկախարդականցախավելիմասին: Հեքիաթը գրվել է «Մաշան և արջը» հայտնի մուլտֆիլմի հիման վրա: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Նախորդ շաբաթվա ընթացքում ամենաշատը վաճառված գրքերի ցանկն են համալրում նաև «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարանները: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենների, մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև վերականգնել հայոց լեզվի մաքրությունը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել«Իմ առաջին գիրքը»մատենաշարի 10 անուն գիրք:

Բոլոր ժամանակների ամենապահանջված հեքիաթների ժողովածուն`Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները» այս շաբաթ չորրորդ հորիզոնականում է:Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են միշտ և բոլոր սերունդներիկողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

«Բուկինիստ» հրատարակչության«Մաշան և արջը.առաջինհանդիպումը» հեքիաթը հինգերորդհորիզոնականումէ: Վերջին շրջանում «Մաշան և արջը» մուլտֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել, քանի որ հայտնվել է Մաշայի երկվորյակ քույրը`նույնքան չարաճճի և կամակոր Դաշան: Այդ հանգամանքը սրել է հետաքրքրությունը նաև հեքիաթի նկատմամբ, քանի որ դիտելով մուլտֆիլմը` երեխաներն ու նրանց ծնողները ակամայից գնում են գիրքը` չնայած այն գրված է դեռևս միայն առաջին սերիայի հիման վրա:

Վարկանիշային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում է «Արևիկ» հրատարակչության տպագրածՕսկարՈւայլդի«Հեքիաթներ»ժողովածուն:

Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում գրող Յանոշի «Օհ, ինչ գեղեցիկ է Պանաման» ստեղծագործությունը: Յանոշը (Խորդտ Էկերտ) հայտնի գերմանացի գրող է: Նրա գործերը թարգմանվել են աշխարհի 47 լեզուներով: «Օհ, ինչ գեղեցիկ է Պանաման» պատմություն է երկու ընկերների` Արջի և Վագրի մասին, որոնք փնտրում են իրենց երազանքի երկիրը:

Ութերորդ հորիզոնականում էՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթները»: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերի, այլ նաև մուլտֆիլմերի ու ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների «Հեքիաթներ»-նայս շաբաթ իններորդ հորիզոնականում են: Նրանցից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

«Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը եզրափակում է Ղազարոս Աղայանի«Հեքիաթներ» ժողովածուն:Այս ստեղծագործությունները նույնպես թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և շատ երկրներում դարձել սիրված գործեր:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Սմբատ Գյուրջյան

«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»

GSM 13
2 -1 «Մաշան ու արջը. Թռչող ցախավելը» «Բուկինիստ» 12
3 0 «Իմ առաջին գիրքը» «ՎէՄ» 11
4 -3

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթները»

Արևիկ 9
5 * «Մաշան և արջը. առաջին հանդիպումը» «Բուկինիստ» 7
6 +2

Օսկար Ուայլդ

«Հեքիաթներ»

Արևիկ 7
7 նոր

Յանոշ

«Օհ, ինչ գեղեցիկ է Պանաման»

Լիբրարիուս 6
8 -1

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 5
9 -3

Գրիմ Եղբայրների

«Հեքիաթներ»

Արևիկ 5
10 -5

Ղազարոս Աղայանի

«Հեքիաթներ»

Արևիկ 5
Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան