Սփյուռք

Ատրպատականի Հայոց թեմն Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-ամյակին նվիրված միջոցառում է անցկացրել

2 րոպեի ընթերցում

Ատրպատականի Հայոց թեմն Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-ամյակին նվիրված միջոցառում է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-ամյակը նշվել է Թավրիզի ազգային դպրոցում։ Ատրպատականի Հայոց թեմը կազմեկերպել է տոնական միջոցառում՝ դպրոցի աշակերտների մասնակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ատրպատականի Հայոց թեմիԱզգային առաջնորդարանից, օրվա խորհրդանշական թվով պայմանավորված՝ օդ են բաց թողնվել 35 փուչիկներ։

Ուսուցչական կազմը և ծնողական խորհուրդը հանդես են եկել շնորհավորական ուղերձով, իսկ աշակերտները հյուրերին ողջունել են ասմունքով և թատերական կարճ ներկայացումներով։ Ելույթ է ունեցել նաև դպրոցի երգչախումբը։

Աշխարհի 60 երկրներում գտնվող Իրանի 78 մշակութային ներկայացուցչություններում գեղարվեսատական և մշակութային միջոցառումներով սկսվել են Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները:

Արտերկրում իրանցիների և իսլամական հեղափոխության համակիրների մասնակցությամբ կայանալու են մասնագիտական նիստեր՝ «Իսլամական հեղափոխության ձեռքբերումները» և «Այսօրվա Իրանի զարգացումները» թեմաներով: Կայանալու են նաև իրանական ֆիլմի շաբաթներ: Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված միջոցառումների առավել շքեղ կազմակերպման համար Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության կողմից տարբեր երկրներ են գործուղվել արվեստի տարբեր բնագավառների ավելի քան 170 ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում