Կանադացի պատգամավորն Ադրբեջանին կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիգիանիսն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հարգել հրադադարի պայմանագրի դրույթները Արցախի եւ Ադրբեջանի սահմանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պատգամավորի պաշտոնական կայքը, Կարիգիանիսը ելույթ է ունեցել խորհրդարանում` ընդգծելով, որ հրադադարի խախտումները միայն բարդացնում են Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները և խոչընդոտում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:«Իմ մտքերն ու աղոթքները 2014 թվականի հունվարի 19-ի ռազմական ընդհարման ժամանակ սպանված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի և ընկերների հետ են: Ես աղոթում եմ, որ խաղաղ բանակցությունները վերջ դնեն կյանքերի կորստին»,- ասել է Կարիգիանիսը:

Նա նաև նշել է, որհրադադարի խախտումները միայն բարդացնում ենՄինսկի խմբի միջնորդների աշխատանքը: «Կանադան մշտապես աջակցել և շարունակելու է աջակցել կողմերի միջև խաղաղ բանակցություններին: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լինի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափըը: Խնդրում եմ, որ խաղաղ բանակցությունների կառուցողական շարունակության համար մենք աշխատանքներ տանենք ապահովելու, որ վերջերս ադրբեջանական զորքերի կողմից սահմանում իրականացրած գործողությունների նման բռնի գործողություններ այլևս տեղի չունենան»,- ասել է կանադացի օրենսդիրը:

Չնայած հրադադարի պահպանման հանձնառությանը` ադրբեջանական կողմը հաճախ է խախտում կրակի դադարեցման ռեժիմը` թե' դիպուկահարների միջոցով թիրախավորելով հայ դիրքապահներին ու խաղաղ բնակչությանը, թե' դիվերսիոն գործողություններով, որոնցից վերջինն իրականացրել են հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությությամբ: Իսկ հունվարի 28-ին մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է հայ զինծառայող Կարեն Գալստյանը:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա