Սփյուռք

Հալեպի հայաշատ թաղամասերում հրասանդների պայթյուններից հայեր են վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասերում հրասանդների պայթյուններից հայեր են վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում փետրվարի 3-ին հրասանդներ ընկնելու հետևանքով 2 հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ վնասվածքները թեթև են, բարեբախտաբար, զոհերի թվում հայեր չկան: Աղբյուրը նաև նշեց, որ Նոր Գյուղ թաղամասում մոտ 13-15 պայթյուններ են որոտացել, իսկ վնասները գլխավորապես նյութական են:

Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ ևս մեկ հայ թեթև վնասվածք է ստացել փետրվարի 2-ին հայաշատ թաղամասերում հրասանդի ընկնելու հետևանքով: Ինչ վերաբերում է այսօր քաղաքում տիրող իրավիճակին, աղբյուրը նշեց, որ պայթյունների ձայներ լսվում են, բայց համեմատաբար ավելի քիչ:

Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում