Հայ մարզիկները Սոչիում կմեկնարկեն փետրվարի 9-ին. նրանք արդեն դոպինգ-թեստեր են անցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում կայանալիք օլիմպիական ձմեռային խաղերում Հայաստանի մարզիկները կմեկնարկեն փետրվարի 9-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանցից 3-ը հանդես կգա դահուկային սպորտում: Սերգեյ Միքայելյանը , ում մարզիչն Է հայրը` Արթուր Միքայելյանը, կմասնակցի 15 կիլոմետր դասական, ազատ եւ սքիաթլոն ոճի եւ 50 կմ ազատ ոճ մրցավազքի: Փետրվարի 9-ին ժամը 14.00-16.00-ը նա կմասնակցի սքիաթլոն՝ 15x15-ի մրցավազքին, փետրվարի 11-ին նույն ժամին՝ արագավազք, փետրվարի 14-15-ին՝ դասական ոճի մրցավազքին, իսկ 23-ին՝ ժամը 11-ին՝ ազատ ոճի մրցավազքին: Դահուկորդ Արթուր Եղոյանը կմասնակցի նույն մրցումներին` բացի 50 կմ ազատ ոճ մրցաձեւից:

Գյումրեցի դահուկորդուհի Կատյա Գալստյանը կմասնակցի փետրվարի 12-ին ժամը14.00-15.40 մեկնակրող 10 կմ դասական ոճ մրցաձեւին: Գալստյանի մարզիչն է Սլավա Սարգսյանը:

Լեռնադահուկային սպորտում Հայաստանը կներկայացնի ամերիկահայ Արման Սերեբրակյանը: Նա փետրվարի 19-ին եւ 23-ին հանդես կգա հսկա եւ հատուկ ոլորավայրԷջքում: Նրա մարզիչն Է Սեյրան Հարությունյանը:

Բոլոր հայ օլիմպիականները դոպինգ-թեստեր են անցել Հայաստանի հակադոպինգային ծառայությունում, որոնք ուղարկվել են Ավստրիայում գտնվող հատուկ հակադոպինգային լաբորատորիա` Արդյունքները պարզելու համար:

ՀԱՕԿ-ը Միջազգային օլիմպիական կոմիտե է ուղարկել նշված մարզիկների մասնակցության հայտը:

Սոչիի օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 7-23-ը:

Հայերեն

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ