Մանկական բեսթսելեր 27. Թումանյանի հեքիաթները շարունակում են մեծ պահանջարկ վայելել
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթգլխավորում է բոլոր ժամանակների ամենապահանջված հեքիաթների ժողովածուն` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»:Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են միշտ և բոլոր սերունդներիկողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
«Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.Թռչողցախավելը»գիրքնայս շաբաթ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշանուարջը. թռչողցախավելը»շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկականգիրքը պատմում էՄաշայի արկածներիևկախարդականցախավելիմասին: Հեքիաթը գրվել է «Մաշան և արջը» հայտնի մուլտֆիլմի հիման վրա: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Երրորդ տեղում«Երեքխոզուկներ.գունավորիրջրով»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:
Այս գրքին հաջորդում է GSM հրատարակչության «Այբուբեն սպունգանման» գիրքը,որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակներ:
ՋաննիՌոդարիի«Չիպոլինոյիարկածները»գիրքը վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում է:Այս գրողի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են, արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն, հեղինակին չի խանգարում անդրադառնալ ամենալուրջ թեմաներին, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:
Վարկանիշային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում կրկին ՀովհաննեսԹումանյանի հեքիաթներն են` այս անգամ «ՄՀՄ գրատան» հրատարակած «Հեքիաթներիմոլորակ»ժողովածուն:
Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է նաև GSM-իՎարդանԱյգեկցու «Առակներ»գիրքը: Իր խրատներով ու քարոզներով Այգեկցին մշտապես պայքարել է գողության, ամբարտավանության, ոխակալության, որկրամոլության և մարդկային այլ արատների դեմ: Այգեկցին գրել է բազմաթիվ առակներ, որոնք հիմք են ծառայել հետագայում հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։
Սրան հաջորդում է «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած Շիրլի Բարբրիի «Փերիների խոհարարը»գիրքը:
Աղյուսակում տեղ է գտել նաևՂազարոսԱղայանի«Հեքիաթներ» ժողովածուն: Դասականի հեքիաթները ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:
Բեսթսելերի ցանկը եզրափակում է ՀանսՔրիստիանԱնդերսենի «Հեքիաթները»: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերի, այլ նաև մուլտֆիլմերի ու ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանա | |
| 1 | * | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 10 |
| 2 | +2 | ![]() |
«Մաշան ու արջը. Թռչող ցախավելը» |
«Բուկինիստ» | 8 |
| 3 | +2 | ![]() |
«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» |
GSM | 8 |
| 4 | -3 | ![]() |
«Այբուբեն սպունգանման» | GSM | 8 |
| 5 | * | ![]() |
Ջաննի Ռոդարի «Չիպոլինոյի արկածները» |
Զանգակ | 6 |
| 6 | -3 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթների մոլորակ» |
ՄՀՄ | 5 | |
| 7 | * | ![]() |
Վարդան Այգեկցի «Առակներ» |
GSM | 5 |
| 8 | * | ![]() |
Շիրլի Բարբրի «Փերիների խոհարարը» |
Զանգակ | 4 |
| 9 | -1 | ![]() |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
Արևիկ | 3 |
| 10 | -8 | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 3 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը








