«ՀայՌուսգազարդը» դարձավ «Գազպրոմ Արմենիա»

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ» ընկերությունն արդեն պաշտոնապես դարձավ «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը:Այդ մասին պայմանագիրը կնքել են «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հունվարի 16-ին «Գազպրոմ»-ի կենտրոնական գրասենյակում: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 20% բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջպետական համաձայնագրի զարգացման շրջանակում: Այսպիսով` «Գազպրոմ»-ը ավելացնում է իր բաժնեմասը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում մինչեւ 100%: Ընկերությունը կոչվելու է «Գազպրոմ Արմենիա»:

«Այս գործարքն ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցության ոգուն: «Գազպրոմը» երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով: Մեր կողմից իրականացվել են լայնածավալ նախագծեր և մայրուղային փոխադրումների և էլեկտրաէներգետիկայի ոլորտոներում: Իսկ ամենակարևորը, ձեռք է բերվել Հայաստանի համար սոցիալական մեծ նշանակություն ունեցող արդյունք՝ մենք հասել ենք 96 տոկոս գազաֆիկացման մակարդակի: Մեր համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն է՝ գազաշարժիչային վառելիքը: ԱԳԼՃԿ-ների քանակը Հայաստանում նույնիսկ գերազանցում է Ռուսաստանում դրանց քանակին: Եվ մենք մեր հայ գործընկերներից սովորելու բան ունենք: «Գազպրոմը» միշտ եղել է եւ մնալու է Հայաստանի հուսալի գործընկերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ալեքսեյ Միլլերը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997 թվականին: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ առաքելությունը առավել արդյունավետ, հուսալի ու անխափան գազամատակարարումն է հանրապետության սպառողներին, ինչպես նաեւ Ընկերության երկարատև ու համաչափ զարգացումը՝ գործունեության հետագա զանազանեցման, համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ռազմավարական նպատակը տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն ստեղծելն է` ակտիվ մասնակցություն ապահովելով ներքին և արտաքին շուկաների էներգետիկ ծրագրերում:Ընկերությունն ունի 15 մասնաճյուղեր, «Հրազդան-5-ի շինարարության տնօրինություն» հիմնարկը եւ հանդիսանում է գազի ոլորտում գործունեություն իրականացնող 6 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 100 % սեփականատերը:

Հայերեն English Русский

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը